Այսօր Կոնվերս Բանկն ամփոփեց «Վճարեք MasterCard քարտերով և շահեք» խրախուսական ակցիայի արդյունքները, թվով 16 ամենաակտիվ MasterCard քարտապաններին տրամադրելով մրցանակներ՝ Energy Sistem S9 Dark Iron պլանշետներ:

Հաղթողները ս.թ. նոյեմբեր ամսին MasterCard քարտերով 300 000 և ավել դրամի անկանխիկ 30 և ավելի գործարք իրականացրած Կոնվերս Բանկի հաճախորդներն են:

«Հատկանշական է, որ ակցիայի համար, որը Կոնվերս Բանկն իրականացրեց Արմենիան Քարդ ՓԲԸ և MasterCard ընկերությունների հետ համատեղ, ի սկզբանե նախատեսված էր ընդամենը 13 մրցանակ: Հավելյալ մրցանակները Կոնվերս Բանկին տրամադրվեցին՝ հաշվի առնելով Բանկի քարտապան հաճախորդների կողմից անկանխիկ շրջանառութունների աննախադեպ ակտիվությունը», - իր խոսքում նշեց Կոնվերս Բանկի Գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել