Քիչ առաջ դիտելով այս տեսանյութը՝ բավականին հաճելի հիշողություններ ապրեցի:
Խոսքը վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անվիճելի առաջատար Արթուր Պետրոսյանին, ով տարիներ շարունակ բարձր պահեց մեր ֆուտբոլի մակարդակը և իր փայլուն խաղի շնորհիվ ամբողջ Եվրոպային ապացուցում էր, որ հայերը նույնպես ունեն բարձրորակ համաշխարհային մեծության ֆուտբոլիստներ և ամենևին պատահական չէր, որ մեր Արթուրին նկատեց նաև Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ` Արսեն Վենգերը:
Ամիսներ շարունակ խոսվում էր մեզ բոլորիս համար ամենաբաղձալի տեղափոխության մասին, բայց կատարվեց այն, որին ոչ ոք չէր սպասում. այդ ժամանակահատվածում ՀՖՖ-ն գլխավորում էր Սուրեն Աբրահամյանը և հենց վերջինիս անփութության և շահադիտական նկրտումներից շնորհիվ այդ գործարքը չիրականացավ:
Աբրահամյանը լոնդոնյան ակումբի սեփականատիրոջից աստղաբաշխական գումար էր պահանջել: ԵՎ հիմա, երբ հայացք ենք հառնում դեպի ոչ հեռավոր անցյալ, ապա հասկանում ենք, որ այն ֆուտբոլային մակարդակը, ինչ ունենք հիմա, դա պետք է լիներ տարիներ առաջ, քանզի եթե մենք Անգլիայի պրեմիեր լիգայում ունենայինք ֆուտբոլիստ, ապա դա մեզ կտար լայն ֆուտբոլային աշխարհագրություն՝ դեպի եվրոպական էլիտար առաջնություններ:
Հիմա ուղղակի առաջարկում եմ վայելել մեր Արթուրի փառահեղ գոլերի շարքը Շվեցարական ակումբներում անց կացրած ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել