Կրկին ու կրկին գալիս եմ եզրահանգման, որ մեր պետպաշտոնյաները սեփական գործին վերաբերվում են ոչ պրոֆեսիոնալ և անլուրջ, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՃՈ (ճանապարհային ոստիկանություն) աշխատակիցներին։ Օրերս ինձ ծանուցում եկավ դատարանից, որ ես պետք է վճարեմ տուգանք՝ 150 000դրամի չափով։ Բացատրությունը հետևյալում էր կայանում․


06․07․2012թ-ին ես ստացել եմ ծանուցում, խախտման համար (արագության գերազանցում), որը կազմում էր 30 000դրամ և չեմ վճարել այն, այդ իսկ պատճառով տուգանքի չափը հնգապատկվել էր և ես պետք է վճարեի 150 000դրամ։ Կտրոնը, որով վճարում էի կատարել, ինձ մոտ չէր, և ես պետք է վերհիշեի, թե որտեղ եմ կատարել այդ վճարումը` հիշելով, որ ես այդ վճարումը կատարել եմ Tandem Payments տերմինալով (իդեպ շնորհակալություն կազմակերպությանը՝ օպերատիվության համար). խնդրեցի նրանց ինձ տրամադրել վճարումների տեղեկանք։ Եվ ահա ՀՐԱՇՔ, պարզվեց, որ ես այդ գումարը վճարել եմ դեպքից անմիջապես 3օր անց՝ 09․07․2012։ Այնուհետև տեղեկացա ընկերներիցս, որ դա տարածված մեխանիզմ է՝ Նոր տարվա շեմին փորձել գումար «պոկել» ինչ-որ մեկից։ Որպեսզի չհայտնվեք նման անախորժ իրավիճակում, պահեք վճարման կտրոնները։ 
Հավանեք այս գրառումը և տարածեք, որպեսզի տեղեկացնեք Ձեր ընկերներին մեր ոստիկանության կողմից իրականացվող այս անօրինական գործողությունների մասին։
Ինչպիսին երկիրն է, այդպիսին էլ ոստիկանությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել