Վանոյացավով տառապողները բաժանվում են երեք խմբի. 1.Նրանից իրապես վախեցողները, ովքեր 98-ին պետական հեղաշրջում արեցին, տիրացան իշխանությանը, հակալեվոնական ու հակավանոյական օպերացիա կազմակերպեցին եւ շարունակում են մինչ օրս: 2.Մարդիկ, ովքեր այդ տարիների մասին իրենց տեսածով ու լսածով որոշակի պատկերացում ունեն, որն ունենալով որոշակի օբյեկտիվ հիմք, այնուամենայնիվ, մեծ մասամբ խարսխված է սուբյեկտիվ ու անձնական ընկալումների վրա: 3. Մարդիկ, ովքեր 1 կետի օպերացիայի արդյունքում՝ իրենց ուղեղներում ինչ-որ բան են ամբարել, բայց, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ամբարվածը, իրենք էլ չգիտեն, միայն անգիր արած թութակային բառեր ու նախադասություններ են շարում իրար կողքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել