DSC 0403Tatron.info-ն գրում է.

Գրիգոր (Գոքոր) Դանիելյանը հանդիսատեսին հայտնի է “P.S Club”, “YERE 1” հումորային նախագծերից: Նրա մեծ հումորը ակնհայտ է ոչ միայն էկրանից այն կողմ, այլև տարբեր իրավիճակներում, նույնիսկ` Tatron.info-ի հետ ունեցած բլից-հարցազրույցի ընթացքում:

-Դուք աշխարհի ամենա…
-Ամենահամարձակ մարդն եմ:

-Կյանքը Ձեզ համար…
-Կյանքն ինձ համար հրաշք է, որը սկսվում է մարդու ծնունդից և շարունակվում մինչև մահը:

DSC 0402-Ամենից շատ վախենում եք…
-Շատ վախենում եմ հարազատ մարդկանց կորցնելուց:

-Ընտանիքը Ձեզ համար…
-Ընտանիքն ինձ համար ամեն ինչից վեր է…

DSC 0403

-Հավասարակշռությունից դուրս եք գալիս, երբ…
-Երբ ստում են. սուտն ինձ համար բոլոր տեսակի մեղքերի հիմքն է:

-Իսկ Դուք ստում եք, երբ…
-Ես ստում եմ, երբ այլընտրանք չունեմ, և դա անհրաժեշտություն է:

-Ձեր տրամադրությունը բարձրանում է…
-Տրամադրությունս բարձրանում է տղայիս ամեն մի նոր արարքից:

-Սիրում եք, երբ առավոտյան…
-Ինձ արթնացնում են և ասում, որ սուրճը պատրաստ է:

DSC 0415

-Ձեր կինը հաճախ է լսում Ձեզանից…
-Ես մշտապես նրան ասում եմ` «ես քեզ սիրում եմ» և ինչքան էլ ասեմ, երբեք չեմ հոգնի:

-Երբեք չեք ների…
-Չեմ ների սուտը:

-Դուք` 50 տարի անց…
-Ես 50 տարի անց ինձ պատկերացնում եմ երեխաներով, թոռնիկներով շրջապատված և կյանքիս վերջին տարիներն ու ստեղծածս ավանդը վայելելիս:

Մեր զրույցի այս հատվածում փորձեցինք դժվարին իրավիճակներ առաջարկել Գոքորին: Պարզվում է` նրա համար այդքան էլ դժվար չէր նման իրավիճակներից դուրս գալը. նա փորձեց հումորով հաղթահարել դրանք:
Պատկերացնենք իրավիճակներ. Ձեր գործողությունները, երբ…

-Ինքնաթիռից ուշանում եք, իսկ փողոցում խցանում է:
-Դուրս կգամ մեքենայից, կվերցնեմ ճամպրուկներս և վազելով կգնամ օդանավակայան:DSC 0413-Առավոտյան արթնանում եք անծանոթ վայրում, գեղեցիկ անծանոթուհու կողքին:

-Իրականում չեմ պատկերացնում նման բան, բայց եթե նույնիսկ պատահի, կարթնանամ, այդ ամենը տեսնելիս մի փոքր կզարմանամ, հետո կհագնվեմ և կգնամ տուն:

-5 րոպեից կարևոր հանդիպման եք, և Ձեր սպիտակ վերնաշապիկի վրա ինչ-որ բան է թափվում:
-Ես ինձ մոտ միշտ պահում եմ “Perwoll”. այն միշտ իմ գրպանում է (ծիծաղում է):

-Փողոցում քայլում եք, և դեպի Ձեզ են վազում 3 կատաղած շներ:
-Ես, բնականաբար, կփախչեմ: Եվ, ի դեպ` ինձ հետ եղել է նման դեպք. շունն ընկել է իմ ետևից, և ես մի շատ բարձր պատի վրայով բարձրացել եմ, սպասել այնքան, մինչև շունը գնա, նոր իջնեմ: Բայց հետո, ինչքան փորձում էի, չէի կարողանում այդ պատը բարձրանալ:
 -Հայտնվում եք անմարդաբնակ կղզում` առանց հեռախոսի և որևէ կապի միջոցի:

-Մյուս հեռախոսովս կզանգահարեմ տուն և կասեմ, թե որտեղ եմ: Իսկ եթե այդ հեռախոսս էլ ինձ մոտ չլինի, կդառնամ գիտնական և կստեղծեմ կապի միջոց: Օրինակ` պալմայից կզանգեմ Հայաստանի ծիրանի ծառերին և կասեմ, որ ես անմարդաբնակ կղզում եմ:

-Խանութից ինչ-որ բան եք գնում և դրամարկղի մոտ նոր նկատում եք, որ Ձեր դրամապանակը Ձեզ մոտ չէ:
-Կասեմ, որ դա իմ ապրանքը չէ և դուրս կգամ կամ կխնդրեմ, որ սպասեն` ես ապրանքները վերցնեմ, գնամ տուն գումարը բերեմ, դուրս կգամ խանութից ու այլևս հետ չեմ գա:

  Լուսանկարների հեղինակ՝ Տաթև Դուրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել