Մոտս միշտ տարակուսանք են առաջացնում այն մարդիկ, որոնք աջ և ձախ քննադատության են արժանացնում ժամանակակից և ոչ այդքան արվեստի գործերը: Ես անշուշտ, ընդունում եմ "ճաշակին ընկեր չկա" կարգախոսը: Բնականաբար ոչ բոլորը պետք է հիացած լինեն օրինակ Բոսխի, Գոգենի կամ Շագալի գործերով, բայց դա չի նշանակում որ եթե չես հավանում արվեստի այդ ճյուղը պետք է անպայման ոտքերով տրորես դրա մշակութային արժեքը:

Վերջերս այնքան շատ եմ լսում, թե այդ "սև քառակուսին" ինչ է, որ այդքան հայտնի է, "Մալևիչի նման նկարներ տատիկս էլ կարող է նկարել", "Պիկասոյի նկարները խզբզանքների ամբողջություն է", "ով է տեսել որ կանանց այդպես նկարեն", "Դալին իրա նման այլասեռվածություններ է նկարել", "աբստրակցիոնիզմը անիմաստություն է" և այլն: Չեմ ուզում ընդհանրացնել գրածս, բայց երիտասարդների որոշ հատված, ցավոք, այսպես է ընկալում արվեստը:

Շատ ցավում եմ, որ այս երիտասարդնեի կողքին չեն եղել մարդիկ, ովքեր կբացատրեին, որ օրինակ Մալևիչի ներդրումը կայանում է նրանում, որ նա մի նոր ուղղության սկիզբ դրեց, ինչպես նաև Պիկասոն: Եվ եթե, ձեր տատիկները պատմության այդ ժամանակահատվածում ապրեին և կուբիզմի կամ աբստարակցիոնոիզմի ստեղծման գործում կարողանային նման ներդրում ունենալ, ապա փառք և պատիվ նրանց:
Ցավում եմ, որ մարդիկ ալարել են մի հատ Վիկիպեդիայով կարդալ, թե ինչով են պայմանավորված Մատիսի նկարների այդքան վառ գույները, և շտապել են դրանք պիտակավորել իբրև "խզարող գույներ":
Իսկ ավելի շատ եմ ափսոսում, որ Մինասի կամ Սարյանի նման նկարիչների աշխատանքնեևը ընդհանրապես բանի տեղ չի անցնում: Ափսոս, որ Ռուդոլֆ Խաչատրյանի, Թեյնի, Գաբոյի ու մի շարք այլ հայ նկարիչների աշխատանքները պարզապես կախված են Ժամանակակից Արվեստի Թանգարանում` անտեսված լինելով հայ երիտասարդների կողմից:

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ մեզ մոտ արդեն "Թանգարանային գիշեր" է անցկացվում, որի ընթացքում բավական մեծ թվով մարդիկ են այցելում թանգարաններ և պատկերասրահներ: Հույսով եմ, որ դա կօգնի ավելի լավ ՀԱՍԿԱՆԱԼ արվեստը և գնահատել այն անկախ մերս նախասաիրություններից, ճաշակից և օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հնարավորություններից նկարել, քանդակել, պատկերել ավելի լավ բան քան մեզ ցուցադրվում է:


Պոլ Սեզան " Կակաչներով և վազայով Նատյորմորտ" 1890-1892

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել