Հայ քաղաքական էլիտայի կարկառուն ներկայացուցիչների մոտ անլիարժեքության բարդույթի նոր դրսևորումներ են ի հայտ գալիս։ Եթե ժամանակին (ի դեպ, մինչ օրս էլ) «ԼՅԱՎ» տղու տեղ անցնելու հիմնական ատրիբուտներից էին համարվում հեռախոսի և ավտոմեքենայի «գոլդ» համարները, հաստավիզ «ախռաննիկ» ունենալը, շոու բիզնեսի ներկայացուցիչներից սիրուհի պահելը, Հյուսիսային պողոտայում մի երկու-երեք «կվարտիրա» առնել-սարքելը, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում կենացները քաղցրացել եք ՝ «не хочу быть царицей, хочу быть владычицей морскою»՝ ուզում են գիտությունների թեկնածու լինել։ 
Տղեք, մեկ է ինչ էլ անեք, սերունդների համար դուք առավելագույնը մնալու եք որպես Թաթայի ժամանակաշրջանի մանր կամ մունր քաղաքակական գործիչներ։ Այնպես որ «ուղեղներիդ» շատ զոռ մի տվեք։ Մեղք եք։ Հավատացեք, ոչ մի մաղձ չկա՝ դոբրիով եմ ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել