Վերջերս մի ամերիկահայ երիտասարդի հետ էի խոսում, ով որոշել էր ամառային արձակուրդները անցկացնել հայրենիքում: Դիմել էր ինչ-որ տուրիստական կազմակերպության, որ իբր Հայաստանի տարածքով պիտի ման բերեր իրեն: Ոնց երևաց երիտասարդի խոսքերից, տուր աշխատակիցները իրենք էլ տեղյակ չէին եղել, թե ուր կարելի էր տանել հայրենիք այցելած հյուրերին, ու Հայաստանի բազմաթիվ տեսարաժան վայրերը թողած, տարել էին Իջևանի գյուղերում գյուղացիների ապրելակերպին էին ծանոթացրել: Խեղճ ամերիկահայը շատ <<տպավորված>> էր, մանավանդ երբ պատմում էր, թե ոնց էր զարմացել, երբ տեսել էր, որ զուգարանները դրսում են, ու ինքն էլ ընկել էր զուգարանի մեջ, հետո ստիպել էին, որ կովի թարմ կթած կաթ խմի ու էլի շատ էդպիսի բաներ, որ մեզ համար սովորական, և նույնիսկ զվարճալի կարող էր թվալ, բայց արտասահմանում ապրող երիտասարդի համար իր պատկերացրած հայրենիքի կաղապարի մեջ չի տեղավորվում:
Մի խոսքով, ծրագրեր ենք մշակում, որ խթանենք սփույռքահայերի վերադարձը հայրենիք, բայց տուրիստական ընկերությունների մատուցած ծառայությունների որակը չենք վերահսկում, չէ որ մեծ մասամբ դրանք են ձևավորում պատկերացումները հայրենիքի տեսարժան վայրերի մասին, իսկ մեր երկրում այդպիսի վայրեր ինչքան ասես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել