Ավարտվեց ֆուտբոլի 2013/14 թվականի չեմպիոնների լիգայի A.B.C.D խմբերի վերջին 6-րդ հանդիպումները:
A-խմբից 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը և Գեմանական Լիվերկուզենի Բայերը:
Հիշեցնեմ` այս խմբում էր հանդես գալիս Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը՝ ոՒկրաինական Դոնեցկի Շխտյորը և ցավով պիտի արձանագրել, որ հանքափորները վերջին տուրում սայթաքեցին Օլդ թրափրդ մարզադաշտում և վաստակած 8 միավորներով հանգրվանեցին երրորդ հորիզոնականում՝ վաստակելով Եվրոպա լիգայի հաջորդ փուլի ուղեգիր: ԵՎ հիմա արդեն կարելի է համարձակորեն հայտարարել, որ Մխիթարյանը, Վիլյանը և Ադրիանոն Շախտյորի շարժիչ ուժն էին, հանքափորները վաճառելով Մխիթարյանին, Վիլյանին, Ադրիանոյին չկարողացան այս հիանալի եռյակին գտնել արժանի փոխարինողներ և արդյունքում չկարողացան հաղթահարել խմբային մրցաշարը:
Ինչևէ մնում է միայն հաջողություններ մաղթենք Միրչա Լուչեսկուի սաներին` արդեն Եվրոպա լիգայի շրջանակներում:
B-խմբից 1/8 կիսաեզրափակիչ դուրս եկավ Մադրիդի Ռեալը, իսկ թուրքական Գալաթասարայի և Իտալական Յուվենթուսի մրցավեճը 33-րդ րոպեից դադարացվեց՝ առատ ձյան պատճառով: Հիշեցնեմ` այս մրցավեճում թուրքական ակումբին միայն հաղթանակը կապահովի մասնակցությունը 1/8 կիսաեզրափակչում, իսկ թուրինցիներին բավարարում է անգամ ոչ-ոքին...
C-խմբից 1/8 կիսաեզրափակիչ դուրս եկան ֆրանսիական Պարիս էն ժեր մենը և Հունական Օլիմպիակոսը:
D-խմբից 1/8 կիսաեզրափակիչ դուրս եկան գերմանական Մյունխենի Բավարիան և անգլիական Մանչեսթեր սիթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել