Մի ձկնառատ գետում երկու մարդիկ, մեկը` կարթով, ափին նստած, մյուսը` նավակով և ձկնորսական ցանցով, գետի կենտրոնում, ձուկ են որսում:  Վերջինս դառնացած ասում է.

- Իմ ձեռքին թալիսման եմ կրում, ունեմ և նավակ, և ձկնորսական ցանց, սակայն, ինչպես միշտ, կրկին անհաջողակ եմ. ինձ բախտ չի վիճակվում նույնիսկ մեկ ձուկ բռնել, իսկ դու այդ կարթով կարճ ժամանակում բազմաթիվ ձկներ ես որսում:  

Մյուս ձկնորսը պատասխանում է.

- Այստեղ ես եկել խոշոր ձկներ որսալու փափագով` քեզ հետ բերելով մեծ-մեծ ձկներ բռնելու ուռկան, իսկ այս գետում փոքրիկ ձկներ են ապրում, որոնք քո ցանցի մեծ անցքերից դուրս են լողում: Թալիսմանը ձուկ որսալ չգիտի, որպեսզի քեզ օգնի: Անհրաժեշտ է իրավիճակը ճիշտ գնահատել, այլ ոչ թե անշունչ առարկայով առաջնորդվել… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել