144803604

Մեզանից շատերը տատիկ ասելիս պատկերացնում են սպիտակած մազերով տարեց կին, ով, գոգնոցը կապած, խոհանոցում թխվածքաբլիթներ է պատրաստում և օրնիբուն դժգոհում առողջական խնդիրներից: Այնուամենայնիվ, կան շատ դեպքեր, երբ կանայք դեռ 30 տարեկանն էլ չբոլորած, արդեն տատիկ են դառնում:

Ասում են, որ ամենաերիտասարդ տատիկը Մամ Զի անունով մի աղջիկ էր, ով Նիգերիայի Կալաբար քաղաքի հարեմներից մեկում մարմնավաճառ էր:  Մամ Զին ութ տարեկան էր, երբ ծնվեց նրա դուստրը, իսկ նրա դուստրը ութ ու կես տարեկան էր, երբ երեխա ունեցավ: Այսպիսով, Մամ-Զին տատիկ դարձավ 17 տարեկանում: Այնուամենայնիվ, այս պատմությունը մեզ է հասել 19-րդ դարից և պատմության հավաստիության մասին վկայող հիմնավոր փաստեր չկան: Դրա համար էլ աշխարհի ամենաերիտասարդ տատիկի «տիտղոսը» պատկանում է Ռիֆկա Ստանեսկուին, ով տատիկ է  դարձել 23 տարեկանում: Ռիֆկայի առաջին թոռը տղա էր: Կարդացեք նաև աշխարհի ամենածեր մոր մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել