Մահացու սուպեր կրեատիվ գովազդ ))))) Շտապեք, վերջապես շուկա է մտել այծի պանիրների սահմանափակ խմբաքանակ, ուշադրություն` պանիրները պատրաստվում են ավանդական եղանակով, տատու տաշտի կամ պապու ժանգոտած վաննայի մեջ, այծերը կթվում են հենց ընթացքից, կթվորուհիները չեն լվանում ձեռքերը` դրանով իսկ ապահովվելով յուրահատուկ կտտորահամն ու արդար ճենճահոտը: Ինքնաբուխ գյուղական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահովվել անգամ կարմիր գրքում գտնվող վիրուսների ու միկրոօրգանիզմների առկայությունը ագվյան պանիրներում: Ագվյան պանիրներ` արգելեք ստերիլ ու արհեստական պանիրների մուտքը Ձեր ստամոքս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել