ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԵՎ ԱՇԽԱՏՈՂ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ՏԱՎՈՒՇԵՑԻ ԸՆԿԵՐՆԵՐ,,,,,,,,,,,,,

ՓԱԿ Է ԲԵՐԴ-ԻՋԵՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ավտոճանապարհը, քանի որ Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում այդ ուղղությամբ. հիմա ի՞նչ, Ամանորին մնում ենք Երեվանո՞ւմ,թե մահապարտի նման երթևեկում ենք ԲԵՐԴ-ՃԱՄԲԱՐԱԿ ավտոճանապարհով, որը ձմռանը բացառիկ անանցանելի է, անբարեկարգ խիստ և վտանգավոր՝ թշնամու հետ բաց սահման կա էլի: Մեր պետությունը գիտե՞ք ինչ վիճակում է, երբ ծնողները ռեստորանում ուտում-խմում են, երեխաները տանը սոված նստած են, գոնե չեն վերանորոգում ԻՋԵՎԱՆ-ԻԾԱՔԱՐ ճանապարհը, հետաքրքիրա, Աստված չանի, պատերազմ լինի, ո՞ր ճանապարհով են Շամշադին զենք տանելու. մի ամբողջ շրջան մնացելա բախտի քմահաճույքին:
Եթե իրենց այդքան թերագնահատում են, ի վիճակի չեն 30 կմ ԻՋԵՎԱՆ-ԻԾԱՔԱՐ միակ ապահով ճանապարհը վերանորոգեն, եկեք մենք մեզ գերագնահատենք, թեկուզ մեր ուժերով զբաղվենք միակ ապահով ճանապարհի վերանորոգմամբ, վստահ եմ իրար գլխի գանք, մի բան կանենք, ԵԿԵՔ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ, թե ինչքան գլխներիս խփեն, սուս ենք անելու,,,,,,ՈՏՔԻ ԵՆՔ ԿԱՆԳՆՈՒՄ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել