Այսօր Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների հարակից տարածքում բացվեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը: Քանդակի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բազմաթիվ երևանցիներ:

 4,5 մետր բարձրությամբ հուշարձանը հայ և ռուս ժողովուրդներին խորհրդանշող կանանց տեսքով է, ովքեր գլուխ են խոնարհել խաչի առջև, որով նաև պաշտպանում են երկու ժողովուրդների հավատի խորհրդանիշը:

Հուշարձանի նույնատիպն, ի դեպ, Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում«Նիկիտյան դարպասների» պուրակում՝ դառնալով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

 Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետներ՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել