Ոչ հասունանում ենք, ոչ էլ ուզում ենք հասունանանք... Ազատության հրապարակում երկու հազար հոգի մարդ էր հավաքվել Պուտինի դեմ բողոքելու, որ վերջիվերջո եդ մարդը տեսնի, որ Հայաստանում մարդ կա, որ դեմ է, որ պայքարել գիտի, արժանապատվություն ունի... հավաքվել էին արժանապատիվ մարդիկ, դա արդեն լավ էր. օսիպովը եկավ կանգնեց ու ասաց, թե երթ չի լինելու, եթե երթ եք ուզում, գնացեք կառավարության շենքի մոտ: Ժողովուրդը քայլեց դեպի կառավարություն... չէ հարգելիներս, ո՞վ ա օսիպովը, որ ես լսեմ իրեն ու գնամ դատարկ շենքի դիմաց, ձայնս գլուխս գցեմ: Չգնացի... Ոստիկանները շրջափակել էին բան չունեմ ասելու, բայց կարելի էր գոնե մնալ ազատության հրապարակ, իմաստը, որն էր կառավարության շենքի մոտ հասնելը... Պուտինը եկավ, իր տարածքներով ման եկավ ևս մեկ անգամ տեսավ, համոզվեց, որ խեղճ ենք, ծիծաղեց ու հիմա կգնա ու մենք էլի մնացինք նույնը, օսիպովը հաղթեց... Հ.Գ. Հիշեցի, հարևանիս կինը, երբ որ սիրածներին տուն էր բերում, երեխաներին ասում էր գնացեք դրսում խաղացեք ու մինչև ձայն չտամ, տուն չգաք...
ԷԼԻ ՎԻԶՍ ԾՈՒՌ ՄՆԱՑ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել