Անթալիայում շարունակվում է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը և արդեն կա բացահայտ առաջատար:
Հինգերորդ տուրից հետո մրցաշարը միանձնյա գլխավորում է ՈՒկրաինայի ընտրանին իր հաշվեկշռում ունենալով 10 միավոր ( հիշեցնեմ հաղթանակի համար տրվում է 2,իսկ ոչ-ոքի-ի համար 1 միավոր)երկրորդը 7 միավորով Ռուսներն են,երրորդից- հինգերորդը 6-ական միավոր,համապատասխանաբար զբաղեցնում են Հոլանդացիները,Հայաստանը և Չինաստանը:
ՈՒզում եմ անրադառնալ մեր տղաների խաղին ,իսկապես նայում եմ մերոնց խաղին և ապշում ,թե ինչպես կարելի է նման մակարդակի ստուգատեսին այսքան անլուրջ մոտենալ??Նախ սկսեմ երեկվա նվաստացուցիչ պարտությունից 1:3,պարտվեցինք Չինացիներին,ովքեր հետնապահների թվում են և պարտվեցինք այն դեպքում ,երբ Արոնյանը արդեն հաղթել էր մրցակցին ,բայց չգիտես ինչու Սարգսյանը և Մովսիսյանը սրեցին մեզ համար նպաստավոր դիրքերը և պարտվեցին,նույնը կատարվեց նաև այսօր,երբ Հակոբյանը հաղթել էր ,իսկ չգիտես ինչպես Պետրոսյանը պարտվեց անչափ թույլ մրցակցին....
Իսկապես չեմ կարողանում հասկանալ,թե ինչ է կատարվում մեր հավաքականի հետ,ինչու չկա թիմային համախմբվածություն ?հաղթողի հոգեբանություն??
Կոչ- խնդրանքով դիմում եմ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝պարոն Սարգսյանին, որպիսզի լինեն դիտողություններ ,նաև կիրառվեն պատժամիջոցներ ,քանի որ մեր բոլոր տղաներն ել պիտի հասկանան ,որ նման մակարդակի ստուգատեսում այսքան անլուրջ չպետք է մոտենալ և զգան այն ,որ անփոխարինելի մարդ չկա և ոչ մեկի համար անգամ Արոնյանի հավաքականում մշտական տեղը երաշխավորված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել