Փաստորեն մեր մեջ ամենակենդանին ու ամենազգայունը Գյումրին դուրս եկավ..
Գյումրին ծառս եղավ:Գյումրին ըմբոստացավ:Գյումրին ճերմակներ հագավ: Ձուն եկավ Գյումրու գլխին, զի...
Ինչ-որ օտար մեկը գալու` երբեմնի երկրաշարժված, հետո մի կերպ ավերակներից հառնած քաղաքից ռազմական պոլիգոն է կերտելու:
Գյումրու ոգին թողած, այցելելու է յուր ռազմաբազան: Էդ մեկն ուզելու է իրենց Ֆյեդորվնայի անվան համար կրկին մեր Գյումրին Ալեքսանդրապոլ կոչել...
Գյումրին դա հասկացավ, նրան դա ահավոր դուր չեկավ...
Ու` ծա~ռս եղավ Գյումրին
Ու քանի որ մեր Մհերի` Ֆրունզի, մեր Իսոյի` Ավետիքի, մեր Մինասի` Ջաջուռա, հոգիները նույնպես, հանց Գյումրին, կենդանի են, նրանք սիմվոլների` ձյան լեզվով ծածկեցին Գյումրին օտար, անհոգի էդ աչքից` ճեմակով, հանց գուրգուրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել