Մինչ օրս թվում էր, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել: Բայց արի ու տես, որ մեր լրագրողների մի ստվար զանգված նոր է իրենց համար բացահայտել նվիրատվության փաստը: «Ինչ, Որտեղ, Երբ» խաղի առաջին իսկ օրվանից եթերում հայտարարվում է, որ նախագիծն իրականացվում է ՀՀ վարչապետի աջակցությամբ: Լավ է, որ մեր լրագրողները ընդամենը 4 տարի հետո արթնացան, ոչ թե, ասենք 14: Ցավում եմ, որ այդ լրատվամիջոցների մեջ է նաև իմ կողմից շատ հարգված «Ազատություն» ռադիոկայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել