1. ՀՀ-ում որոշ մարդիկ այնքան են «վախեցած» և դժգոհ ՀՀ ՄԱՔՍ-ային քաղաքականությունից, որ ինքնաբերաբար ընդդիմանում են նաև ՄԱՔՍ-ային միությանը, քանի որ այն կրկին անգամ հիշեցնում է այդ քաղաքականության մասին: 

2. ՀՀ-ում որոշ մարդիկ այնքան գոհ են և «բարեկեցված» ՀՀ ՄԱՔՍ-ային քաղաքականությունից, որ, ի խորոց սրտի, տենչում են դեպի ՄԱՔՍ-ային միություն, քանի որ այն կրկին անգամ հիշեցնում է սիրելի մաքս-ի մասին: 

3. ՀՀ-ում որոշ մարդիկ այնքան են հոգնած ու «վախեցած» տարբեր կարգի ասոցիացիաներից, որ հակված են բոյկոտելու «Ասոցացման համաձայնագիրը», քանի որ ասոցիացիա բառը նրանց մոտ տհաճ ասոցիացիաներ է առաջացնում:

4. ՀՀ-ում որոշ մարդիկ այնքան են սիրում լավ կամ վատ բաների հետ ասոցացվել, որ պատրաստ են եղնիկի ցատկով նետվել «Ասոցացման համաձայնագրի» գիրկը, քանի որ կարծես հագուրդ են տալիս ասոցացման իրենց մոլուցքին: 

Հ.Գ. Այս տողերը վերաբերում են Մաքսային միության ու Ասոցացման համաձայնագրի հանդեպ իռացիոնալ «սիրո ու վախի» դրսևորումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել