Կան մարդիկ, ովքեր կարդում են սոսկ այն բանի համար, որպեսզի գրողի մոտ սխալներ գտնեն: Լ. Վովենարգ

Բա հետո էլ կասեն Հայաստանում ընթերցողների դեֆիցիտ կա: Հաշվի առնելով այն, թե մեզանում որքան շատ են «տառակերներն» ու ուրիշի մտքերը քննադատելու մոլուցքով տառապողները՝ մնում է եզրակացնել, որ Հայաստանը ընթերցողների պակաս գրեթե չունի: Սակայն ցավալին այն է, որ քննադատությամբ ինքնահաստատվողներն հիմնականում ընտրում են այնպիսի թիրախներ, որոնց քննադատության արդյունքում ոչ թե զարգանում են, հոգեպես հարստանում, այլ ինքնահաստատման բացն են լրացնում: 

Ավելին, դժբախտություն է ոչ թե քննադատված լինելը, այլ չհասկացված մնալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել