հենց հիմա կրակոցներ է տեղի ունենում Տավուշի մարզի միանգամից մի քանի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար) ուղղությամբ:
Հիմնականում ԴՇԿ-ով են կրակում,արդեն 4 ժամ է ինչ ազերինները վերսկսել են այս կրակոցները:Տուժածներ չկան ժողովուրդ ջան: Հիմնականում կրակում են Այգեպարի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետը news.am-ի թղթակցին ասել է «Դուք ինտերնետով հենց նյութ եք տալիս, ադրբեջանցիները շատ արագ անդրադառնում են ու սկսում են կրակել: Ոչ թե մեզ համար լավ բան եք գրում, այլ վատ բան: Զանգեք ՊՆ, էնտեղից ճշտեք ամեն բան»: «Ամեն խնդիր էլ կա, ես չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետեւ հիմա այստեղ իրավիճակը ուրիշ ձեւ է, քան դուք պատկերացնում եք, չեք էլ պատկերացնում»:
ՈՒՍՏԻ ՀԱՅԵՐ ՋԱՆ,ՈՉ ՄԵԿՍ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆՔ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՊԱՆԻԿԱՅԻ,ՈՉ ՄԵԿՍ ՈՉ ՄԻ ԳՐԱՌՈՒՄ ԱՅՍ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԵՆՔ ՏԵՂԱԴՐՈՒՄ:ԵՎ ԻՆՏՆԵՐՏՈՒՄ ՇԱՏ ՊԱՍԻՎ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ԱՅՍ ԹԵՄԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել