Այն, որ մեզանում եվրոպական արժեքների սիրահարների պակաս չկա՝ փաստ է: Փաստ է նաև այն, որ այդ սիրահարներից շատերի համար սիրելի Եվրոպան «խորհրդավոր» է ու վատ հասկացված: Բանն այն է, որ շատերը սիրահարված ու խելակորույս աղջնակի պես սիրելիի մեջ տեսնում են այն, ինչն իրենց համար հարազատ է և նշանակալի, սակայն հաճախ չեն կարողանում տեսնել այն, ինչ տեսնում են բանականության «աչքերը»: Իսկ վերջիններս տեսնում և հասկանում են, որ եվրոպական և Եվրոպական միության նույնացվող արժեքները հիմնականում էապես տարբեր են, ԵՄ-ը խիստ մասնակիորեն է հանդես գալիս արևմտաեվրոպական-քրիստոնեական քաղաքակրթության ժառանգորդ: Ավելին, Եվրոպական Միությունը /իր բազմաթիվ արժանիքներով հանդերձ/ այնուամենայնիվ «Մայր Եվրոպայից» հեռացած և ծնողին որոշակիորեն ուրացած զավակ է, ով ապագայում, միգուցե, կդառնա «Անառակ որդու վերադարձը» ոչ ռեմբրանդտյան բարոյագիտական տրակտատի հիմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել