Մինչև հիմա, 2013թ սեպտեմբերի 3-ից հետո այդպես էլ Սերժ Սարգսյանը որևէ բացատրություն, հիմնավորում չի տվել ու չի տալիս համառորեն, թե ինչու որոշեց մտնել Մաքսային միություն.. Եվ բոլոր մեկնաբանությունները, կարծիքները արվում են ենթադրությունների, իրական ու անիրական վերլուծությունների հիման վրա...... Եվ կարող եմ վերստին եզրակացնել, որ ոչ մեկին էլ չի ներկայացրել որևէ հիմնավորում, այլ միայն հայտնել է, որ նման որոշում է կայացրել.. ինչո՞ւ, որովհետև ՀՀԿ Գործադիր մարմնի որևէ անդամ այդպես էլ որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է իրենց կուսակցության ղեկավարը նման որոշում կայացրել.... «Որ իմանային, կասեին, եթե չգիտեն, որտեղի՞ց ասեն»..Ու ինչքան պետք է այսպես շարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել