Դանիել Տեր-Ավետիսյանը հաճախ էր պատմում, թե երիտասարդ ժամանակ ինչքան հաճախ էր իր տիկնոջ` Միշելի հետ թև-թև մտած զբոսայգում  քայլում: Ամենից շատ այդ պատմությունները լսել էր սիրում Դանիելի փոքր թոռը` Էրիկը, ով չնայած երեք օրից դեռ նոր պետք է դառնար տասնչորս տարեկան, արդեն հասցրել էր սիրահարվել: Տեր-Ավետիսյանը հաճախ պատմելու հետ մեկտեղ հարցեր էր տալիս Էրիկին և ամեն հարցի հետ Էրիկի ճերմակ այտերը կամրավուն երանգ էին ստանում, իսկ պապը գիտեր, թե ինչ է կատարվում Էրիկի հետ: Դանիելը կրտսեր Տեր-Ավետիսյանին տեսել էր ինչ-որ աղջկա հետ զբոսնելիս նույն այգում, որտեղ երբևէ ինքն էր թաքուն սեր ապրել: Նրա դեմքին ակամայից ժպիտ էր հայտնվում, երբ ձևացնում էր, թե չգիտի գիշեր-ցերեկ Էրիկի դեմքից չիջնող ժպիտի պատճառը: Դանիել պապը թեև ինչ-որ տեղ հպարտանում էր Էրիկով, բայց Էրիկի պահվածքը նրան ստիպում էր փոքր-ինչ նեղսրտել: Երբեմնի լայնաթիկունք ու բարձրահասակ Դանիել Տեր-Ավետիսյանը ծերացել էր, և Միշելն էլ նույնը չէր: Անգլո-ֆրանսիական ազգերին հատուկ Միշելի երբեմնի դարչնագույն վարսերը ճերմակել էին, իսկ լեփ-լեցուն այտերը` թոռոմել:


 Անցնում էին տարիներ, փոխվում սերունդներ, իսկ Տեր-Ավետիսյանների տան առջևի այգին մնում էր նույնը` իր կաս-կարմիր վարդերով ու թաքուն հանդիպումներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել