Ողջունելի է, երբ հայրենի կառավարությունը ջանք և եռանդ չխնայելով, մտածում և գործում է ազգաբնակչության հոգսերը «թեթևացնելու» ուղղությամբ:  Ավելին, հայրենի կառավարությունն իր բացառիկ որակներով միայն նախանձ է առաջացնում. երբեմն իր առջև դնում է այնպիսի «հեռահար» խնդիրներ ու նպատակներ, որոնք «վկայում» են փաստելով սեփական առաջադիմականության ու լայնախոհության մասին: Բանն այն է, որ հեղինակելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը՝ մեր կառավարությունը կարծես ցույց է տալիս, որ խորապես «մտահոգ» է ներկա սերնդի ապագայով կամ ծերունական բարեկեցությամբ: 

Իհարկե, շատ լավ է, երբ մտածում են բարեկեցիկ ապագայի մասին, բայց հարց է առաջանում. իսկ ո՞վ է մտածելու ներկայի մասին: Իրականում անորոշ ու ենթադրյալ բարեկեցիկ ապագան չի կարելի կերտել դժվարին ներկայի վատթարացման հիմքի վրա, չի կարելի մարդկանց խոստանալ լավ ծերություն, բայց ստիպել քարշ տալ երիտասարդ տարիները: 

Գերմանացի մտածող Լայբնիցն ասում էր, թե ներկան մշտապես հղի է ապագայով: Իսկ սա նշանակում է, որ լավ ապագա կերտելու ճանապարհը ներկայի բարեփոխումն է, այն խնդիրների լուծումը, որոնք հնարավոր կդարձնեն բաղձալի լավ ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել