Այսօրվա ասուլիսի առիթով պետք է որոշ պարզաբանումներ տրվեն ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ:
1893-97թթ.՝ «Ղոշուն դաշ» (հուշարձանի թուրքացված անվանում, գիտական շրջանառության մեջ են դրել Մելիք-Շահնազարյանը, Լալայանը), 
1969թ.՝ «Զորաց քար» («Ղոշուն դաշ»-ից սխալ կատարված թարգմանություն, գիտական շրջանառության մեջ են դրել Լիսիցյանը, Ղանալանյանը), 
1970-ականներ՝ «Ցից քարեր», «Դիք-դիք քարեր» (Սիսիանի ժող. անվանում, Գորիսի ժող. անվանում), 
1984թ.՝ «Զորաքարեր» (կառույցի անվանումը հայկականացնելու ազնիվ մղումով գիտական շրջանառության մեջ է դրել Խնկիկյանը), 
1985թ.՝ «Քարահունջ» (Ոչնչով չհիմնավորված առաջարկ, բացի Սթոունհենջի հետ նմանությունից, գիտական շրջանառության մեջ է դրել Պարսամյանը), 
1990-2000-ականներին «Քարահունջ(չ)» (գիտական որոշ հիմնավորում է բերում Հերունին և մեծ ջանքերի գնով հիմնադրում է պետական արգելոց և ամրագրում այս անվանումը՝ «Քարահունջ-աստղադիտարան» հուշարձան-արգելոց), 
2010 թ.-ին մենք վերականգնել ենք այն հին անվանումը, որից եկվոր թուրքերը թարգմանելուվ, հուշարձանը սկսել են անվանել Ղոշուն դաշ: Դա Քարահունջն է: 
Եվ դա այս տիպի հուշարձանների ընդհարական անվանումն է: Այս կառույցի անվանումից մոտակա գյուղը 12-րդ դարում կոչվել է Քարունջ (Ստ. Օրբելյան): 
Գորիսի մոտ գտնվող Քարահունջ գյուղի մերձակայքում մենք 2011 թ. հայտնաբերել ենք քարահունջատիպ կառույց: Ենթադրում ենք, որ նման կառույց պետք է լինի և Ղարաբաղի Քարահունջ գյուղի մոտակայքում և Լոռվա Քարինջ գյուղի մոտակայքում և այլն... 
2011թ.՝ «Զորաց քարեր - բնակավայր» (Անօրինաբար և գաղտագողի փոխվեց անվանումը:): 
Հարցեր ասուլիսի մասնակիցներին:
Ինչո՞ւ է ասուլիսին ներկա գտնված հնագետը այդ աստիճան շահագրգռված հենց թուրքացված Ղոշուն դաշ անվանման սխալ թարգմանության ամրագրմանը հայկական հուշարձանի վրա:
Ի՞նչն է (կամ ո՞վ է) ստիպում ասուլիսին ներկա գտնված հնագետին առանց հետազոտություններ անցկացնելու, կանխավ հայտարարելու հուշարձանի ֆունկցիոնալ նշանակության մասին... Չէ՞ որ սա նման է առանց հիվանդին հետազոտելու հիվանդության մասին բժիշկի կարծիքը հայտնելուն և առանց գործն ուսումնասիրելու դատավորի կողմից դատավճիռ հայտարարելուն... 
Ինչո՞վ ու ե՞րբ է ավարտվելու այս տխուր զավեշտը...
Մի հարց էլ կա:
Եթե հուշարձանը ընդամենը դամբարանադաշտ է, ապա ի՞նչն է այդքան տպավորել լեհ գործընկերներին: Դամբարանադաշտ չե՞ն տեսել, ի՞նչ է...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել