Գալիք 2014 թվականը Ձիու տարի է:

Աստղաբանները խոստանում են նորածնին վառ և հետաքրքիր կյանք, առանց ողբերգական իրադարձությունների և ճանապարհից շեղումների: Ձին եռանդուն է, իսկ դա փոքրիկին անսահման էներգիա է հաղորդում:

Հաշվի առեք, որ Ձիերը հակված են վաղ զարգացման, ուստի բացառված չէ, որ ձեր փոքրիկը մյուսներից շուտ կսկսի խոսել և քայլել:

Ձիու տարում ծնվածների մեջ շատ տաղանդավոր և ընդունակ մարդիկ կան, ուստի փոքրիկը կունենա հայտնի նկարիչ, դերասան, գրող, երգիչ կամ դիզայներ դառնալու բոլոր նախադրյալները:

Բացի այդ, ձեր փոքրիկը կլինի ջանասեր և աշխատասեր: Ձիերի մեջ շատ են գրավիչ և խարիզմատիկ մարդիկ: Այս հատկանիշները կուղեկցեն ձեր փոքրիկին ողջ կյանքի ընթացքում` այն անհամեմատ թեթևացնելով:

2014 թվականին ծնվածը շատ անմիջական կլինի, կունենա բազմաթիվ ընկերներ և ծանոթներ: Այս փոքրիկները շատ ակտիվ են և սիրում են ժամանակ անցկացնել իրենց հասակակիցների հետ:

Հարկ է նշել, որ այս բոլոր դրական հատկանիշների հետ մեկտեղ Ձիու տարում ծնվածը բավականին կամակոր և համառ կլինի, բայց դա չի խանգարի նրան լիդեր դառնալ և ոգեշնչել մյուսներին:

Բնականաբար փոքրիկ Ձին կհամարի, որ իր կարծիքը միակ ճիշտն է, բայց փոխզիջման մեթոդով դուք կկարողանաք սանձել նրան:

2014-ին ծնված երեխաները կգնահատեն իրենց ընտանիքը և երկար տարիներ կապավինեն ընտանիքի անդամների վրա:

Ընդհանուր առմամբ, եթե ձեր փոքրիկը ծնվի 2014-ին, կարող եք վստահ լինել, որ նրա ճակատագիրը լավ կդասավորվի, և նա հեշտությամբ կհաղթահարի իր առջև ծագող բոլոր խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել