Իմ կյանքում երբեք ոչինչ կատարյալ չի եղել: Դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր վստահաբար կասեն, թե իրենց կյանքում ամեն ինչ անթերի է:
    Որքան ավելի էի ձգտում կատարելությանը, այնքան ավելի էի խճճվում: Ես արդեն հաշտվել էի այդ կծիկային խառնաշփոթին, ու հանկարծ կատարելության մարմնացումն իր ամպոտ  ոտքը խրեց իմ հողի մեջ: Մոխրագույն անձրևներն անշուշտ հաճելի են ,բայց ես անձրևանոց չունեմ: Անձրևն իմ հողը ցեխ է դարձնում, ու նրա ոտքն ավելի է խրվում իր իսկ ստեղծած ցեխի մեջ: Ես վախենում եմ այն ամենից, ինչ զգում եմ ու դեռ երկար պիտի զգամ: Ես պատրաստ չեմ մենակ թրջվել անձրևից, եթե գիտեմ, որ ոչ անձրևանոցն է հայտնվելու, ոչ էլ անձրևանոցի տերը:
     Ու նա մի օր կհոգնի ու կհեռանա իմ աշխարհից, իսկ ամպի հատիկը կմնա իմ ցեխոտ հողի մեջ` որպես կատարելության միակ ու անկրկնելի նմուշ:
    Նա կսրբի իր կոշիկների ցեխն ու կհեռանա, իսկ նրա ամպի հատիկը միշտ կմնա իմ ներսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել