Ուսումնասիրելով վերջին 100-150-ամյա հզոր պետությունների վարած արտաքին քաղաքականությունը` եկա հետևյալ եզրահանգմանը.
Ռուս-թուրքական պատերազմից օգտվեց Հայաստանը, ավելի ճիշտ հայերը. տեղափոխվելով և վերաբնակվելով Արևելյան Հայաստանում` կարծես այսօրվա Հայաստանի հիմքը դրվեց և ապրելու լույս նշմարվեց: Եվրոպան մի գուցե չկազմակերպեց, բայց Օսմանյան կայսրության հետ իրականացրեց հայոց ցեղասպանությունը՝ մասնավորապես Գերմանիան, որն անմիջական մասնակցություն ունեցավ այդ տարիներին Մեծ եղեռնն իրագործելու մեջ, Անգլիան, որը գրեթե ցանկացած հայկական կողմի՝ կազմակերպությունների, ազատագրական շարժումների, անհատների ու կուսակցությունների նամակներ ու պաշտոնական դիմումներ մերժում էր. դա հետո հասկացանք, որ միակ նպատակն էր հայերի գործարաններն ու հայկական բերրի հողերը պետության շահերին օգտագործելու համար, իսկ մյուս եվրոպական պետությունները զբաղվոմ էին ինքնահաստատումով: Կարելի է շեշտել միայն Ֆրանսիայի դերը և բարեկամությունը հայերի ու Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն այդ ընթացքում ի՞նչով էր զբաղված. պատմությունից գիտեք բոլորս:
20-րդ դարի սկզբին տեղի ունեցան մի շարք հեղափոխություններ, կազմավորվում էր Սովետական Միությունը, որի մասին բոլոր վերլուծաբանները գրում էին, խոսում էին չկառուցվելու դատապարտված լինելու մասին: Բայց, արի ու տես, կազմավորվեց Սովետական Միությունը և մինչ այժմ տնտեսագետների համար դեռ մնաց որպես չբացահայտված երևույթ. միգուցե հիմնվեց ռուսական ոսկու վրա, միևնույն է կազմավորվեց և, ավելին, տնտեսապես գերտերություն էր: Կարելի է ասել, որ այն ժամանակ կային մեծ հեղափոխականներ, ինչպիսիք են՝ Կարլ Մարքսը, Ալեքսանդր Լազարևիչ Պարվուսը (ազգությամբ հրեա) և այլն, որոնք համարվում են տնտեսական և քաղաքական մեծ հեղափոխականներ. վերջինս անունը կապված է հոկտեմբերյան հեղափոխության, օսմանյան կայսերության փլուզման և նոր Թուրքիայի հիմնադրման և այլնի հետ:
Հայաստանի տնտեսությունը Երկրորդ համաշխարհայինից հետո ուղղակի անհավատալի աճ ունեցավ:
Այժմ անդրադառնամ ԵՄ-ի գնա «մեռի»-ին. միգուցե այժմ նա ցանկանում է`  Հայաստանը անդամակցի ԵՄ-ին և իր պատմական սխալն ուղղի, բայց ոչ, ոչ, քանի որ Հայաստանը նախ չունի ցամաքային տարածք և Թուրքիայի հետ բաց սահման: ԵՄ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը անդամակցի Եվրամիությանը և չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, խոսում է ժողովրդավարությունից, բայց չի էլ միջամտում հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասեմ ավելին, խանգարում է այնքանով, որ բացահայտորեն «միջամտեց» Ֆրանսիայում «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի» ընդունմանը, բացի դա չենք կարող հաշվի չառնել այն փաստը, որ ԵՄ-ն այժմ չի կարողանում օգնել Եվրամիության անդամ երկրներին, որոնք գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ: Այս ամենից հետո ուղղակի պիտի մոռանանք ԵՄ-ի մասին, քանի որ մենք պատմության ընթացքում տեսել ենք եվրոպական մի շարք երկրների «օգնությունը»: Եվրամիության միակ ցանկությունը Հայաստանը` ԵՄ-ին անդամակցելուն դա այն է, որ ուղղակիորեն, մեղմ ասած, «տիրանա» այն կազմակերպություններին և կառույցներին, որոնք այժմ կառավարվում է Ռուսաստանի կողմից և Հայաստանի իշխանություններն էլ մտածում են, թե Ռուսաստանը իր բանակով Հայաստանին հյուսիսից-հարավ կապահովի անվտանգությունը, որ Հայաստանը հելնի գնա ու հանգիստ մտնի Եվրամիություն: Այս ամենին ուղղակի կարելի է ավելացնել, որ ՄՄ-ն որքան էլ վատ լինի, ԵՄ-ից լավ է այնքանով, որքանով որ տարեկան Հայաստան է մտնում Ռուսաստանից այնքան գումար և ապրանք, որքան ամբողջ աշխարհից, աշխարհի մեծահարուստ հայերի մեծ մասը ապրում և աշխատում է ԱՊՀ երկրներում, և սա արդեն փաստ է ՀՀ-ն Մաքսային Միության անդամակցելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել