Ի՞նչ թեմաներ կքննարկեին փոքրիկները, եթե ունենային ֆորումներ և կարողանային խոսել միմյանց հետ:

#Baby #computer www.smartdeploy.com - Everywhere #windows goes! #cute #toddler #PC #kidՓորձում է ինձ գունավոր կաղամբ տալ. ի՞նչ անել:

Չեմ կեղտոտել ընդամենը երկու օր. ինչպե՞ս փրկվել հոգնաներից ու Դյուֆալակից:

SOS. մայրիկն ամբողջ գիշեր քնում է:

Չեն թողնում պոկել պատի պաստառները:

Ինչպե՞ս թաքուն հասնել կատվի պոչին:

Այց պոլիկնինիկա. էլ չեմ դիմանում:

Չի թողնում հատակին շաղ տալ շան կերը. ի՞նչ անել:

Քնեցնում է ժամը 9-ին. ինչպե՞ս պայքարել:

Իմ տուտուզի նկարները համացանցում են. ինչպե՞ս պայքարել դրա դեմ:

Հանգիստ արտասահմանում. արժե՞ արդյոք ծնողներին տանեմ հետս:

Ի՞նչ պետք է կարողանա անել մայրիկը 25 տարեկանում:

Երբ ծիծիկը մայրիկից առանձին է. հնարավո՞ր է դա:

Իսկ ձեր տուտուզը համբուրու՞մ են:

Ո՞վ գիտի լավ լոգոպեդի տեղ տատիկի համար:

Քանի՞ հեռախոս եք արդեն փչացրել:

ComputerԻնչպե՞ս քնել` առանց ծիծիկը բաց թողնելու: Հենց քնում եմ, ձեռքիցս ընկնում է:

Օգնեք, մազերս աճում են:

Կվաճառեմ մայրիկի հագուստ, 46 չափսի, գրեթե նոր:

Ի՞նչ դիրք ընդունել քնելիս, որ տան անդամները նայեն ու հիանան. կիսվում ենք փորձով:

Ու՞մ մոտ է պատահել. մայրիկն ինչ-որ երգ անտաղանդ կերպով մռմռում է և չի թողնում, որ քնեմ:

Մռութ, պուպուշ, հրաշք, հրեշտակ, նապաստակ, կյանք, փիսիկ. ինչպե՞ս իմանամ, թե ինչ է իմ անունը:

Մայրիկն աննորմալի պես ուրախանում է, երբ կեղտոտում եմ. ի՞նչ մասնագետի դիմեմ:

25 տարեկանում երգել չգիտի. ու՞մ դիմել:

Ինձ` գազարից պյուրե, իրեն` շոկոլադ. որտե՞ղ է արդարությունը:

Որտե՞ղ է քիթիկը, որտե՞ղ են աչուկները. իրենք չգիտե՞ն:

Հարցում. ո՞վ է փորձել սենյակային բույսերը, որո՞նք են ամենահամեղը:

newborn and computer - Google Search

Հոգնել եմ մայրիկի ծիծիկից, ուզում եմ փորձել հայրիկի ծիծիկը. ո՞վ է բախվել այս խնդրին:

Ինչպե՞ս ազատվել հայրիկի կրծքի մազերից. երբ քաշում եմ, բղավում է:

Օգնեք. մայրիկը չի քնում, մինչև մի 40 րոպե չեմ ծծում նրա ծիծիկը:

Ես այլևս սոված չեմ. ինչպե՞ս բացատրեմ ծնողներիս:

Ինձ ձեր օգնությունն է անհրաժեշտ. ամեն ինչ առանց աղի ու շաքարավազի են տալիս, անհամ բաներ եմ ուտում, ի՞նչ անեմ:

Ծափիկ-ծափիկ-ծիրանիկ. իսկ ինչպիսի՞ն է ձեր ծնողների ստեղծագործական պոտենցիալը:

Ինչու՞ է մեծ քույրս անընդհատ լեզու ցույց տալիս ինձ. քաղաքավարության ցածր մակարդա՞կ:

Օգնեք. նոր տակդիրն ինձ գիրացնում է, խորհուրդ տվեք նորմալ մոդել:

Ծծել ծիծիկն ու մատիկը միաժամանակ. մաքսիմալի՞զմ:

@Patricia Zeleznik Future Baby Zeleznik!!Ամեն օր լողացնում են. էլի կեղտոտներ կա՞ն:

Ինչու՞ ծնողները չեն թողնում խաղալ զուգարանակոնի ջրով:

Որքա՞ն հաճախ են ձեր բերան մտցնում նոր զզվանքություն և հիացած ասում` աաաաամ:

Լացի տեխնիկա. բողոքից մինչև կամակորություն:

Մայրիկն ինձ համար արդեն փեսացու է գտել. ի՞նչ անեմ:

Ի՞նչ նվիրեմ մայրիկիս Նոր տարուն. քնեմ մինչև գիշերվա 12-ը, թե՞ չքնեմ մինչև գիշերվա 1-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել