Ես զարմանում եմ հայ ժողովրդի վրա. մի՞թե ոստիկանը հայ չէ: Ինչպե՞ս կարելի է նրանց հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերել. չէ՞ որ նա էլ է ինչ-որ մեկի եղբայրը, ամուսինը կամ հայրը: Ինչ վերաբերում է լրագրողի հանդեպ ոստիկանի նման վերաբերմունքին, ասեմ, որ ինքս բազմիցս լուսաբանել եմ նման ցույցեր ու հանգել մի եզրակացության, որ, այսպես կոչված, ընդդիմության կանայք իսկական սադրիչներ են. կանայք, որոնք մի քանի ամիս առաջ Ազատության հրապարակում միացել էին Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդեմ իշխանության, ընդամենը շատ կարճ ժամանակ առաջ միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Նույն Շանթ Հարությունյանն ինքն է հայտարարել, որ իրենք լավ պատրաստված են, և ով իրենց առաջ կանգնի, կզգա սեփական կաշվի վրա: Այնպես որ, սադրանքներ իրականացնելուց առաջ մտածել է պետք, որ մի երկուսի գոռում-գոչյունների հետևանքով անմեղ քաղաքացիներ չտուժեն, իսկ մեր ոստիկանները ևս ՀՀ քաղաքացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել