Top-news.am-ը գրում է.

Ալեքսանդր Ռեվվայի «Գավառական դերասանի տատիկը» հանրահայտ մանրապատկերում Սթիվեն Սփիլբերգը զանգահարում է հերոսին, որպեսզի այդ անհայտ դերասանին հրավիրի նկարահանվելու: Առաջին հայացքից այդ անհեթեթ թվացող իրավիճակը իրականություն է դարձել «Comedy Club»-ի մի այլ ներկայացուցչի կյանքում: 

Հանրահայտ ռեժիսորի ներկայացուցիչը զանգահարել է Միխայիլ Գալուստյանին:

«Ի՞նչ անել, եթե քեզ ընկերություն է զանգում Սփիլբերգի ներկայացուցիչը և առաջարկում հանդիպել: Ես շոկի մեջ եմ»,- իր միկրոբլոգում գրել է Միխայիլ Գալուստյանը:
Ընթերցողները չեն հավատացել դերասանին և որոշել են կատակել, սակայն Գալուստյանը բնավ կատակի տրամադրություն չի արել և . «Կարճ ասած, ինձ լավ թարգմանիչ է պետք…»,-գրել է Գալուստյանը, ով ակնհայտորեն մտադիր է համագործակցել Սթիվեն Սփիլբերգի հետ: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել