Պատմական գիտությունների թեկնածու

Ադրբեջանի armenia.az կայքի փոխանցմամբ Բաքվի 3-րդ միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանում գտնվող Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուսը հայտարարել է, որ «Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է։ Մենք պետք է դրա մասին խոսենք, այդ ողբերգության մեղավորներն ու մասնակիցները պետք է պատժվեն։ Փաստ է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ այժմ այդ հողերը օկուպացված են Հայաստանի կողմից։ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացրած տարածքները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հարկադիր վերաբնակները՝ վերադառնան իրենց տները»:Այսինքն, հայկական կողմի նախազգուշացումից հետո ևս ադրբեջանական քարոզչամեքենային ծառայող օմբուդսմենը շարունակում է իր հակահայկական քարոզչությունը: Կարծում եմ` սփյուռքի հայկական կառույցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ողջ Եվրոպային ներկայացնեն խավյարային դիվանագիտության հերթական զոհին, որը փորձում է խեղաթյուրել Արցախի Հանրապետության պատմությունը և անկախությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել