Tatron.info-ն գրում է.

ԺԱՆ ԿԼՈԴ ՎԱՆ ԴԱՄԸ ծնվել է 1960թ. հոկտեմմբերի 18-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:10 տարեկան հասակում նա սկսում է հաճախել կարատեի դպրոց: Տղան սիրահարվում է մարտարվեստին և պարապում է օր ու գիշեր:16 տարեկան հասակում Վան Դամը դառնում է ազգային հավաքականի անդամ: Դառնալով Եվրոպայի չեմպիոն` թվում է` արդեն հասել է այն ամենին, ինչին ձգտում էր, բայց` ոչ:

bNQXOu copy

1986թ. նա սկսում է դերասանի իր ուղղին. 1988թ. Վան Դամը ստանում է գլխավոր դեր «Արյունալի սպորտ» ֆիլմում, և ֆիլմը նրան փառք է բերում, դրանից հետո դերերը ուղղակի «թափվում» են Վան Դամի գլխին:Նա հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ունիվերսալ զինորը», «Փողոցային կռվողը», «Լեգիոնները» և այլն: Վան Դամն ունի իրեն հատուկ հնարք. նա` իր բոլոր ֆիլմերում, պտտվելով օդի մեջ, հարվածում է, ինչը, մինչ համակարգչային հատուկ եֆեկտների հայտնվելը, հիացնում էր բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել