Tert.am-ը գրում է.

100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է։

Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը․

«100 տարի առաջ գիտենք, թե ում ձեռքով Արցախը դարձավ Ադրբեջանի մաս՝ Ստալինի ձեռքով։ Հիմա էլի մի անձ փոխում է ամբողջը՝ հայկականացված, սրբագործված, ազատագրված Արցախը էլի մի մարդու շնորհիվ հանձնվեց։ Նույն ձեռագիրն այսօր շարունակվում է Տավուշում, որն անզեն աչքով երևում է, որ կտրվում է։

Ժողովուրդը չհանձնեց Արցախը։ Արցախի ժողովուրդն ընտրել էր իր պետականությունը։ Չեմ կարծում, որ Սամվել Շահրամանյանը կարող էր Արցախի հարց լուծել, հարցը լուծել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե հապաղենք, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։ Պետք է նվիրյալ անձանց շուրջ համախմբվել ու այս մարտահավերները հեռաղցնել մեզնից»,- նշել է Արցախի թեմի առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել