24News-ին հայտնի դարձավ, որ քաղաքացին, որը Հանրապետության հրապարակում քիչ առաջ Կամազ բեռնատարը վարել էր Բագրատ Սրբազանի համազգային հանրահավաքին մասնակցող քաղաքացիներ ուղղությամբ, մուտք է գործել Վազգեն Սարգսյան փողոցից` Դատախազության շենքի կողմից, որը իր համար հանդիսանում է հանդիպակած երթևեկելի գոտի:

24News-ին հայտնի դարձավ նաև, որ Կամազի վարորդը Մասիս քաղաքից է, և, ըստ նախնական տեղեկությունների,  նա նշել է, որ 2018-ին մասնակցել է հեղափոխությանը, և այսօր էլ եկել էր, որպեսզի հեռացներ Նիկոլ Փաշինյանին: 

Քիչ առաջ ՆԳՆ-ից 24News-ին փոխանցել էին, որ քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել