Մինչ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կոչ է անում դասեր քաղել պատմությունից, ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան: «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,-մասնավորապես՝գրել է Հայկոն:

Հայկոյի գրառումը, փաստորեն, հաջորդում է Պուտին-Նիկոլ հանդիպմանը, ինչը նշանակում է, որ ռուսական զորքերի՝ տեղակայման վայրերից դուրսբերումը կարող է լինել գլոբալ՝ խորացող պրոցեսի միայն մի մասնիկը: Հիմնական ինտրիգային հարցն այն էր, թե ինչ էին քննարկելու Պուտինն ու Նիկոլը, կամ արդյոք ՌԴ-ին որքանով կհաջողվեր սեփական ազդեցության տակ պահել Հայաստանը՝ թույլ չտալով Երևանի էրիվանացումը:

Ցավոք, դատելով Կոնջորյան Հայկոյի գրառումից՝ կարելի է արձանագրել, որ Նիկոլին չի հաջողվել խելքի բերել. հայ-ռուսական հարաբերությունները հետայսու ևս շարունակելու են անկում ապրել, և եթե հիմա զորքերը դուրս են բերվում իրենց տեղակայման վայրերից, ապա վաղը կարող է բարձրանակ 102-րդ ռազմաբազայի հարցը: Այդ հարցն ի հայտ կգա թերևս Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, որ «կռուտիտի» տեղ ունենան,իսկ դա էլ տեսականորեն տեղի կուեն ա այն բանից հետո, երբ Նիկոլը լրիվությամբ բավարարի Իլհամի սեռական կրքերը:

Մնում է հասկանալ, թե երբ է Նիկոլը ծրագրում Հայաստանը պաշտոնապես դուրս դնել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից: Այս հարցը թերևս կախված է Արևմուտքի կամքից, որը չի շտապում պատասխանատվություն վերցնել Հայաստանի համար՝ չգերագնահատելով իր հնարավորությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել