168.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության անունից ցավակցական ուղերձ է հղել․

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին՝ կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել