Մայիսի 9-ի կապակցությամբ իր հղած ուղերձում Նիկոլը կրկին ոչ լեգիտիմ է հռչակել տասնամյակներ ի վեր գոյություն ունեցող ու բոլորիս հայտնի Հայաստանը: «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա»,-մասնավորապս՝ արտահայտվել է Նիկոլը:

Նրանք, ովքեր ընթերցում են Նիկոլի՝ տարբեր առիթներով հղած ուղերձները, նկատած կլիեն, որ պրակտիկորեն անհնար է պեղել գեթ մեկ ուղերձ, որտեղ նա շեշտադրած չլինի «Խաղաղության խաչմերուկ»-ը կամ կասկածի տակ դրած չլինի Հայաստանի սահմանների լեգիտիմությունը: Այս անգամ էլ նույն բանն է արել՝ փորձելով ակնհայտորեն լեգիտիմացնել տավուշյան սահմանագծումը, որի դեմ ժողովուրդը հենց հիմա պայքար է մղում՝ հուսալով, որ կստիպեն ՔՊ-ին կասեցնել պրոցեսը:

Սա խոսում է այն ենթագիտակցական դիսկոմֆորտի մասին, որի մեջ հայտնվել է Նիկոլը: Նա փորձում է ինքն իրեն համոզել, որ խաղաղարար է, բայց ենթագիտակցորեն զգում է, որ իրականում դավաճան է, երկիրը թուրքին տվող սրիկա՝ սեփական ժողովրդի ազգային շահերը թուրքին ստորադասող:

Նիկոլի՝ Հայաստանի լեգիտիմության մասին շեշտադրումները չափազանց վտանգավոր են հայոց պետականության համար, քանի որ առնվազը տալիս են թուրքին առիթ՝ Հայաստանը՝ հռչակելու որպես ագրեսոր մի դեպքում, երբ հայտնի է, թե ովքեր են ցեղասպաններն այս տարածաշրջանում: Այսպիսով՝ Նիկոլը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, կասկածի տակ է դնում Հայաստանի նեչրկայիս սահմանների օրինականությունը, հիմք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանին միջազգային ատյաններում դատելու, զոհի կարգավիճակում ներկայանալու:

Հուսանք՝ այս խայտառակությունը երկար չի տևի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել