Միջազգային մակարդակով փնտրվող ամենավտանգավոր 25 հանցագործները (Մաս 2)


14:26 , 24 հոկտեմբեր, 2013

Նյութի առաջին մասը ընթերցեք այստեղ:

 10  Աբդուլ Ռահման Յասին

Abdul Rahman Yasin

Աբդուլը ամերիկայի քաղաքացի է, սակայն նրա ծնողներն Իրաքից են, ովքեր ապրում էին Ինդիանայի Բլումինգթոն քաղաքում: Ինդիանայի համալսարանում հոր դոկտորական աստիճան ստանալուց հետո, ընտանիքը տեղափոխվել է հետ` Բաղդադ: Հետագայում նա զենքերի մասնագետ է դարձել ու աջակցել 1993թ.ին ԱՄՆ-ի Աշխարհի առևտրի ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը: Աբդուլը այդ ահաբեկչական հարձակման միակ մասնակիցներից է ում դեռևս չի հաջողվել ձերբակալել: Նրան գտնելու համար պատրաստ են 5 միլիոն դոլար պարգևավճար վճարել:

 9   Սաիվ ալ-Ադել

Saif al-adel

Պայթուցիկների մասնագետ եգիպտացի ալ-Քաիդայի անդամ Սաիֆ ալ-Ադելը փնտրվում է 1998թ.ի Արևելյան Աֆրիկայում ԱՄՆ դեսպանատների ռմբակոծությունների իրականացմանը մասնակցելու մեջ: Նա նաև մեղադրվում է Եգիպտոսի նախագահ Անվար Ալ Սադաթի սպանության իրականացման մեջ մասնակցություն ունենալու և տարբեր ահաբեկչական խմբավորումներին ռազմական տակտիկաներ ու տեղեկատվության համակարգում սովորացնելու ու վարժեցնելու համար: Նրա համար սահմանված գլխագինը 5 միլիոն դոլար է:

 8  Իսնիլոն Տոտոնի Հապիլոն

Isnilon Totoni Hapilon

Հապիլոնը Ֆիլիպիններում գոծող Աբու Սայաֆ ահաբելկչական կազմակերպության Իսնիլոն խմբավորման առաջնորդն է: Այս պահին նա որոնվում է օտարերկրացիներ առևանգելու, ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև սպանությունների համար: Նրան գտնելու համար 5 միլիոն պարգևավճար է սահմանված:

 7  Ալի Քուշայբ

Ali Kushayb

Ալին «Ջանջավեդ» ռազմական գրոհայինների նախկին հրամանատար էր: Այժմ նա փնտրվում է մի շարք հանցագործութունների համար, այդ թվում սպանությունների, բռնաբարությունների, ցեղասպանության, հազարավոր մարդկանց տեղահանության ու ահաբեկչության համար:

 6  Ադամ Յահի Գադան

Adam Yahiye Gadahn

Ադամը ալ-Քաիդայի ավագ գործակալ է, ով մեծացել է Կալիֆորնիայում ու 17 տարեկանում ընդունել իսլամը: Դրանից կարճ ժամանակ անց նա միացել է արմատականների խմբավոմանն ու տեղափոխվել Պակիստան: Այժմ նա ահաբեկչական խմբավորման գլխավոր հրամանատարներից է, ով նույնիսկ մի քանի տեսանյութերում երևացել է Օսամա բեն Լադենի հետ: Նա նաև մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Նրան գտնելու համար 1 միլիոն դոլար է սահմանված որպես պարգևավճար:

 5 Ֆելիսիեն Կաբուգա

Felicien Kabuga

Կաբուգան Ռուվանդացի բիզնեսմեն է, ով մեղադրվում է բանկային խարդախության ու Ռուանդայի ցեղասպանության իրականացմանը մասնացելու մեջ: Նրա համար 5 միլիոն դոլար գլխագին է սահմանված:

 4  Դավուդ Իբրահիմ

Dawood Ibrahim

Դավուդը Հնդկաստնի Մումբայ քաղաքում տեղակայված Դի-ընկերության տնօրենն է, որն աջակցում է կազմակերպված հանցավոր խմբակցություններին: Նա կասծկածվում է 1993թ.ին Բոմբեյում ահաբեկչական պայթյունների իրականացման մեջ մասնակցություն ունենալու ինչպես նաև ալ-Քաիդայի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Նրա համար սահմանված պարգևավճարը 5 միլիոն դոլար է կազմում:

 3 Խուակին Գուզման

Joaquin Guzman

Գուզմանը մեքսիկացի թմրադիլլեր է, ով գլխավորում է  աշխարհի ամենահզոր թմրանյութերի վաճառք իրականացնող կազմակերպությունը` Սինաոլա Քարտելը: Խուակինը այնքան ազդեցիկ մարդ է ամբողջ աշխարհում, որ Ֆորբսը նրան ընդգրկել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, առաջ անցնելով հայտնի թմրադիլլեր Պաբլո Էսկոբարին: Նրա համար խոստացված գլխագինը կազմում է 5 միլիոն  դոլար:

 2  Ջոզեֆ Կոնի

Joseph Kony

Կոնին «Lord’s Resistance Army» (LRA) (Տիրոջ դիմադրության բանակ) խմբավորման առաջնորդն է, ուգանդացի գրոհային, ով տասնյակ հազարավոր երեխաների է առևանգել ու ստիպել կռվել իր բանակում: Ստեղծման օրից ի վեր, LRA խմբավորումը մեղադրվում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ այդ թվում անողոք կոտորածների, անդամահատություններ, կաննիբալիզմ ու միլիոնավոր մարդկանց տեղահանություն իրականացնելու մեջ: Գլխագնի չափը հստակ սահմանված չէ:

 1  Այման ալ-Զավահիրի

Ayman al-Zawahiri

Օսամա բեն Լադենի մահից հետո աշխարհի ամենահզոր ահաբեկչական կազմակերպության առաջնորդն այժմ Զավահիրին է` եգիպտազի ֆիզիկոս ու իսլամի հետևորդ աստվածաբան: Նրա համար սահմանված պարգևավճարը կազմում է 25 միլիոն դոլար: