Մեքենաների 25 ամենազիլ կոնցեպտները (Մաս 2)


10:52 , 23 հոկտեմբեր, 2013

Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:

 10  Mazada Nagare (2006թ)

Mazda Nagare

Ճապոնական արտադրության այս մոդելի անունը թարգմանաբար նշանակում է «հոսանք»: Մեքենան նախագծողները կանխատեսում են սրա մեծածավալ արտադրությունը մինչև 2020թ-ը:

 9 Peugeot Honey-B (2007թ)

Peugeot Honey B

Մեքենայի անունը թարգմանաբար նշանակում է «մեղրաճանճ», և ուղղակի սրա էքստերիերին նայելով` արդեն կարող ենք հասկանալ, թե ինչու: Միակ բանը, որ պակասում է այս մեքենային կարծես թե խայթիչն է:

 8  Foow (2011թ)

Foow concept car

Այս մեքենան արևային էներգիայով աշխատող մեկտեղանի մեքենա է: Մեքենան հատկապես առանձնանում է իր կոմպակտ չափսերով ու ծալվելու հնարավորությամբ, որը հրաշալի է տարբեր նեղ ճանապարհներով վարելու, ինչպես նաև հեշտությամբ այն կայանելու համար:

 7  Renault Kidma (2011թ)

Renault Kidma

Եվս մեկ արևային էներգիայով լիցքավորվող մեքենա, որը սկսում է լիցքավորվել մեքենայի կայանման պահին: Մեքենայի խցիկի արտաքին մասը բացվող է, որը հնարավորություն է տալիս այն օդափոխել:

 6  Honda Native (2011թ)

Honda Native

Մեքենա, որը կարող է թռչել, ունի H20 շարժիչ և կարող է փոխել էքստերիերի գույները...հատկանիշներ որ կարող էիք պատկերացնել գիտագեղարվեստական գրականության մեջ այսօր արդեն կարող են իրականություն դառնալ: Honda Native –ը քամելեոն մեքենա է, որն իր գույները փոխում է շրջակա միջավայրի ազդեցությունից:

 5  Nissan Nillson (2014թ)

Nissan Nillson

Մեր օրերում մեքենաները ինչով ասես չեն լիցքավորվում` գազով, ճառագայթումով, ջրով և նույնիսկ վիսկիով: Այո, Nissan Nillson-ը նախագծված է այնպես,  որ այն լիցքավորվում է հենց վիսկիով:

 4  Kazaguruma (2010թ)

Kazaguruma concept car

Այս մեքենան լիցքավորվում է քամով: Այն չունի առանձին խցիկ, մեկտեղանի է և աշխատում է քամուց պտտվող պտուտակի միջոցով, ճնշման ազդեցությամբ:

 3  Opel Flow (2010թ)

Opel Flow

Այս մեքենան կարողանում է ինքնալիցքավորվել վարորդի մարմնի շարժումներից: Այնուամենայնիվ մեքենայի լիցքավորման հիմնական աղբյուրն արևային էներգիան է, որը կլանվում է էքստերիերից:

 2 Peugeot Globule (2009թ)

Peugeot Globule

Արդեն տեսանք մեքենա, որը կարողանում էր փոփոխել իր գույները, իսկ այս մեկը կարողանում փոխել նույնիսկ իր ձևը: Մեքենայի 4 առանձին խցիկներից յուրաքանչյուրն ունի իր առանձին շարժիչը և կարող է տեղափոխվել ամեն հնարավոր ուղղությամբ` միմյանց հետև, կողք: Ընդհանուր առմամբ սրանով հնարավոր է ընդամենը 130սմ տարածք զբաղեցնել կայանման ժամանակ:

 1  The It

South Park Concept Car

Այս մեքենայի կոնցեպտը «South Park» անիմացիոն ֆիլմաշարից  է ոգեշնչված: Այն իրենից ներկայացնում է միաանիվ մեքենա ինչպես պատկերված է նկարում: