13:50 , 16 օգոստոս, 2013Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
10
Բաբի Յար կոտորածը

Այս արյունահեղությունը տեղի է ունեցել 1941 թ. սեպտեմբերի 29-30-ին Ուկրաինայի Կիև քաղաքում: Նացիստները կոտորեցին ավելի քան 33771 հրեաների: Բաբի Յարի կոտորածը համարվում է պատմության ամենադաժան ջարդերից մեկը: Բաբի յար կոտորածին զոհ են գնացել հազարավոր խորհրդային ռազմագերիներ, գնչուներ, կոմունիստներ և ուկրաինացի ազգայնականներ:
9
Օդեսայի կոտորածը

Օդեսայում, Ուկրաինայում և Տրանսնիստրիայի շրջակա քաղաքներում հռոմեացի նվաճողները կոտորեցին Ուկրաինայի ավելի քան 100,000 հրեաների: Մահից մազապուրծ լինելով` շատերը, սակայն, սառչում էին դրսում, քանզի նրանց բնակավայրը ամբողջովին ավիրվել էր:
8
Լեհերի կոտորածը Վոլինում

Ուկրաինայի Վոլինի լեհերի դեմ ուղղված այս ցեղասպանությունն իրագործվել է Ապստամբների ուկրաինական բանակի կողմից 1943 թ. մարտ ամսին: Նպատակն էր բնաջնջել 16-60 տարեկան բոլոր լեհ տղամարդկանց: Այնուամենայինիվ, զոհերի թվում կային նաև հազարավոր կանայք և երեխաներ:
7
Վոլայի կոտորածը

Վարշավայի ապստամբության ընթացքում` 1944 թ. օգոստոսի 5-12-ը, գերմանական նացիստական զորքերը սպանեցին 40,000-50,000 լեհ բնակիչների: Զոհերին անգթորեն կոտորում էին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Վոլա շրջանում: Այս արյունահեղությունների նպատակն էր ընկճել լեհերի ոգին և ճնշել ապստամբությունը, սակայն իրականում այն հակառակ ազդեցությունն ունեցավ, և ապստամբությունը նոր թափ ստացավ:
6
228 պատահարը

Հայտնի նաև «228 կոտորած» անվանումով` այս արյունահեղությունը տեղի ունեցավ Թայվանում հակակառավարական ապստամբության հետևանքով: 1947 թ. փետրվարի 27-ին կառավարական զորքերը վայրագորեն ճնշեցին ընդվզումները: Հաջորդ օրը` փետրվարի 28-ին, կոտորվեցին 30.000 քաղաքացիներ: Այս կոտորածը հայտնի դարձավ «պիտակ ահաբեկչություն» անվանումով:
5
Ջեջուի ապստամբությունը

Ջեջուի ապստամբությունը սկսեց 1948 թ.-ի ապրիլի 3-ին: Այն տեղի ունեցավ կորեական թերակղզու հարավային ափի մերձակայքում: Հարավային Կորեայի բանակը վայրագորեն ճնշեց ապստամբությունը: Արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին, և կղզու բազում գյուղեր ավիրվեցին:
4
Բոդո լիգայի կոտորածը

Բոդո լիգայի կոտորածը պատերազմական հանցագործություն էր կոմունիստների և նրանց համակիրների նկատմամբ: Այն տեղի ունեցավ Կորեական պատերազմի ընթացքում` 1950 թ. ամռանը: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, սակայն ասում են, որ այս կոտորածում զոհվել է 100,000-200,000 մարդ:
3
Հայերի ցեղասպանությունը

1915թ.-ին թուրքական զորքերը համակարգված շրջափակել ու կոտորել են 1.5 միլիոն հայերի: Կանանց ու երեխաներին ստիպել են անցնել Սիրիայի Դեր Զորի անապատով` առանց սննդի, ջրի և ծածկի: Մի մասին էլ տարել են աշխատանքային ճամբարներ` նրանց աշխատեցնելով մինչ մահ, իսկ մարդկանց մեծ մասին ուղղակի դաժանաբար կոտորել են: Ցեղասպանության արդյունքում հայկական բնակչության թիվը, 1922թ.-ի դրությամբ, երկու միլիոնից կրճատվեց մինչև 400.000 –ի:
Այս ցեղասպանությունը, այնուամենայնիվ, թուրքական կառավարության կողմից մինչ այժմ չի ընդունվել: Նրանք պնդում են, որ դա ուղղակի Առաջին համաշխարհային պատերազմի անխուսափելի հետևանքն էր, որ նույնն է, թե գերմանացիները նշեին, թե Հոլոքոստը ուղղակի շփոթմունք էր: Միակ բանը, որ մենք կարող ենք այսօր անել, դա այլևս նման բան թույլ չտալն է
2
Հյուի կոտորածը

Հյուի կոտորածը իրականացվել է Վիեթ Քոնգի և հյուսիսային վիետնամական բանակի կողմից: Բանակը հարձակում գործեց Վիետնամի հարավային քաղաքնեի վրա Թեթի` վիետնամական նոր տարվա առաջին օրը: Սա Վիետնամի պատերազմի ամենաերկար և ամենաարյունալի մատերից էր: Հյուի մարտին հաջորդող տարիների ընթացքում մի շարք գերեզմաններ էին հայտնաբերվում: Զոհերը տանջահար էին արված, կապկպված և երբեմն էլ ողջ-ողջ թաղված:
1
Համայի կոտորածը

1982 թ.-ի փետրվար ամսին Սիրիայի արաբական բանակը հարձակում գործեց Համա քաղաքի վրա` Մահմեդական եղբայրության ապստամբությունը դադարեցնելու համար: Սա արդի Միջին Արևելքի եզակի դեպքերից է, երբ արաբական կառավարությունը իր իսկ ժողովրդի դեմ մարտական գործողություններ է իրականացնում: Զոհերի թիվը կազմում է 7,000-35,000:
Սաբրայի և Շատիլայի կոտորածը

1982 թ.-ի սեպտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում լիբանանյան կառավարական կազմակերպությունը Բեյրութում սրի մատնեց Պաղեստինի և Լիբանանի հազարավոր շիա փախստականների: Սա արվեց Լիբանանի նորընտիր նախագահ Բաշիր Գեմայելի սպանության համար հաշվեհարդար տեսնելու նպատակով: