Տիգրան Հայրապետյան. Պատմվածքներ


22:54 , 7 մայիս, 2013

ԴՈՒ ԻՆՁ ՉԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ

Դու ինձ չես հա­վա­տում: Եվ ինչ, դրա­նում նո­րու­թյուն չկա ո՛չ իմ եւ ո՛չ էլ պատ­մու­թյան հա­մար: Դա ըն դա­մե­նը իմ ճա­կա­տա­գիրն է, բայց քո պա­տի­ժը: Եվ որ­քան էլ աճ­պա­րա­րես, ո՛չ իմ եւ ո՛չ էլ պատ­մու­թյան հա­մար բա­ցա­ռի­կու­թյուն չես դառ­նա­լու: Թեեւ կա­րող ես հիշ­վել նույն կերպ, ինչ­պես կա­տո­նա­ցիք, որ հրի մատ­նե­ցին Պյու­թա­գո­րա­սին ու նրա դպ­րո­ցը, կամ դել­փիա­ցիք, որ ձո­րը գլո­րե­ցին ա­զա­տա­միտ ու ստեղ­ծա­գործ ա­ռա­կագ­րին: Բայց եր­բեք մի մո­ռա­ցիր, որ եր­կուսն էլ ա­րյան ծո­վում խեղ­դա­մահ լի­նե­լով ՝ վճա­րե­ցին ի­րենց մեղ­քի հա­մար:

Ոչ, ես քեզ դա­տավ­ճիռ չեմ կա­յաց­նում, քան­զի հե­տե­ւում եմ Խոս­քին. մի դա­տիր, որ չդատ­վես: Ես վեր­ջին ան­գամ փոր­ձում եմ զրու­ցել քեզ հետ՝ հու­սով, թե դու ի վեր­ջո կհասկանաս, որ քո ան­հա­վա­տու­թյան մեջ ոչ թե իմ, այլ քո վախ­ճանն է ար­ձա­նագր­ված: Եվ երբ գո­ռո­զու­թյանդ ու ինք­նա­հա­վա­նու­թյանդ ամ­րո­ցը փո­շիա­նա, ինձ­նից կփրկվի ա­մե­նա­փոքր մաս­նիկն իսկ, որ կա­յուն մնաց հա­վա­տար­մու­թյան ու ծա­ռա­յու­թյան ուխ­տում, բայց քեզ­նից՝ ոչինչ:

Հի­շո՞ւմ ես, խոր­հր­դա­յին հո­գե­բան­ներն ի­րենց հա­տուկ ցի­նի­կու­թյամբ գի­տա­փորձ էին արել ան­գամ ա­մե­նաթշ­վառ ե­րե­ւույ­թի՝ գա­ղու­թի «պա­րա­շոչ­նիկ­նե­րի» վրա, որ­պես­զի ա­պացու­ցեին, որ ոչ թե իշ­խա­նու­թյու­նը, այլ մարդ­կա­յին բնու­թյունն էր մե­ղա­վոր գա­ղութ­նե­րի հա­մա­կար­գի ա­րա­տա­վո­րու­թյան մեջ: Բայց դա չփրկեց այդ իշ­խա­նու­թյու­նը, եւ սխալ­վում ես, ե­թե կար­ծում ես, թե քեզ փր­կե­լու է:

Մի ա­րա ու­րի­շին այն, ինչ չես ցան­կա­նա, որ քեզ ա­նեն. մի՞թե այդ­քան ա­նըմ­բռ­նե­լի է քեզ հա­մար այս ան­չա­կերտ պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ ստոր­նե­րի հա­սա­րա­կու­թյու­նը կեր­տելով ՝ փոր­ձում ես ան­մե­ղի լու­սապ­սակ ձեռք բե­րել: Չէ՞ որ ստոր­նե­րից ա­մեն մե­կը, որն արդեն քոնն է, ար­ժեք չու­նի, քան­զի ան­գամ դու լավ ես ըմ­բռ­նում, որ քո ի­րա­կան պաշտպան­նե­րը նրանք են, ով­քեր քո կամ­քին չեն են­թարկ­վել:

Ես հաս­կա­նում եմ ՝ դու ինձ չես հա­վա­տում: Թե­կու­զեւ այն պատ­ճա­ռով, որ համակենտրո­նաց­ման ճամ­բա­րը վե­րապ­րած հո­գե­բա­նի խոս­քե­րով ՝ ա­զա­տու­թյուն ու­նեմ իմ հա­կում­նե­րի, ժա­ռան­գա­կա­նու­թյան եւ մի­ջա­վայ­րի ընտ­րու­թյան հար­ցում: Դու ի­հար­կե նախընտ­րում ես, որ ես տր­վեմ այն հա­կում­նե­րին, որ դու ես ու­զում տես­նել, այլ ոչ թե ես եմ երկ­նել իմ հա­վա­տից, ըն­դու­նեմ այն ժա­ռան­գա­կա­նու­թյու­նը, ո­րը դու միայն քա­նա­կով ես չափում, բայց ես՝ հո­գով, եւ հան­դուր­ժեմ այն մի­ջա­վայ­րը, ո­րը քեզ ըն­դու­նե­լի է, եւ դու ողջունում ես, բայց ես ա­ռաջ­վա պես գե­րա­դա­սում եմ պա­րա­կա­նոն, սա­կայն ազ­նիվ ստեղծագործ ըն­կե­րակ­ցու­թյու­նը: Բայց կնե­րես, նույն հո­գե­բա­նի խոս­քե­րով ՝ մար­դը հենց նրա­նով է մարդ, որ կա­րող է ա­սել՝ «ո՛չ»: Ո­րով­հե­տեւ, որ­պես­զի ող­ջա­կեզ լի­նե­լուն եւ ձո­րը գլոր­վե­լուն պատ­րաստ­նե­րը քեզ ա­սեն «ա­յո՛», նրանք պետք է նույ­նա­նան քեզ հետ. այն արժեք­նե­րին ու փի­լի­սո­փա­յու­թյա­նը, որ դու ես ըն­դու­նում եւ դա­վա­նում: Կշ­ռի՛ր քո արժեքներն ու քո փի­լի­սո­փա­յու­թյու­նը եւ փոր­ձիր ա­նա­չառ եզ­րա­կա­ցու­թյան հան­գել. ար­դյո՞ք դրանք ըն­դու­նող­նե­րի մեջ է քո եւ իմ փր­կու­թյու­նը:

Ես իս­կա­պես հաս­կա­նում եմ, թե ին­չու ինձ չես հա­վա­տում: Ան­կեղ­ծո­րեն, ոչ թե մեղադրում եմ, այլ հաս­կա­նում, քան­զի գի­տակ­ցում եմ, որ քո կույր հետ­նորդ­նե­րի բա­նակն ավե­լի թանկ է քեզ, քան ան­գամ իմ ու քո փր­կու­թյու­նը: Բայց հետ­նորդ­նե­րը քո՝ պա­հի թագա­վոր­ներն են, որ Խոս­քի հա­մա­ձայն, մի օր շրջվե­լու ու պա­տա­ռո­տե­լու են քեզ, իսկ ես՝ ծա­ռան ու խոր­հր­դա­տուն, որ մին­չեւ վեր­ջին շուն­չը փոր­ձե­լու է ա­ռաջ­նոր­դել քեզ Գա­ռան հար­սա­նի­քին:

Արդ, ո­րո­շիր ինքդ: Եվ թող Եր­կին­քը չա­փի իմ ծա­ռա­յու­թյունն ու քո հա­վա­տը: Բայց քո ան­հա­վա­տու­թյունն ու ան­կա­տար ա­ռա­քե­լու­թյու­նը չփոր­ձես բար­դել ո՛չ իմ եւ ո՛չ էլ ու­րիշ­նե­րի վրա: Իսկ ե­թե դպի­րի նման չեմ սո­վո­րեց­նում, այլ տի­րոջ, նե­րող ե­ղիր, քան­զի ո­գին այն­տեղ է, ուր ու­զում է, երբ ու­զում է եւ ինչ­պես ու­զում է:

22.05.96

ՈՉ ԶՈՒՏ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Կանգ առ, հասկացա: Արքան մերկ է:

- Հետո՞ ինչ: Արքա է, կուզի մերկ կլինի, կուզի... բազմատաղանդ:

- Բա երկի՞րը:

- Ի՞նչ երկիր:

- Մեր պապերից ժառանգած այս մի բուռ հողը, ուր ամեն մի քար ողողված է նախնիների արյամբ...

- Համ ասում ես՝ մի բուռ է, այն էլ քարքարոտ, համ էլ ասում ես՝ երկիր: Չէ, սխալ մոտեցում ունես:

- Այդ մի բուռն էլ է տալիս...

- Լա՛վ է անում: Երկու հազար տարի իրենից շատ ավելի զորեղները տվել են, էն էլ ոչ թե քարքարոտ, այլ հրաշք, բերրի հողերը, ինքն էլ է տալիս: նրանց մեծ տվածները թողած՝ սրա փոքրի վրա ես աչքդ դրել: Եւ հետո, հենց այնպես հո չի՞ տալիս: Գիտականորեն է տալիս, խնդրի խորը եւ բազմակողմանի իմացությամբ: Եւ այդ գործի համար հատուկ խորհրդականներ է պահում:

- Իսկ ժողովու՞րդը...

- Երբ մեր ժողովուրդը գիր ու մշակույթ ուներ, եւրոպացիները ծառերի վրա էին ապրում: մենք ամենահին ժողովուրդն ենք:

- Հնությունը լավ է առարկաների համար, բայց ոչ կենդանի մարմնի: Ժողովրդին թարմություն է պետք, շարժում ու զարգացում, իսկ դու հպարտանում ես հնությամբ:

- Մենք հին գինու քաղցրություն ունենք: Որքան հնանում ենք, այնքան քաղցրահամ ու դյուրամարս ենք դառնում համտես անողների համար: Շարժումն ու զարգացումը բախտախնդրություն է, մեր ժողովուրդը դա չի հանդուրժի, Արքան՝ առավել եւս:

- Բայց ժողովուրդը մի օր կգիտակցի «հայրենիք« հասկացության արժեքը եւ պատասխան կպահանջի:

- Չի հասցնի գիտակցել: Երբ անմիջական հարեւանների հետ հարաբերությունները կարգավորվեն, առատ ապրանք կհոսի, իսկ ամեն մի նոր ապրանք առանձին հասկացություն է եւ առանձին արժեք ունի: Այդքան ապրանքի առատության մեջ մի ինչ-որ «հայրենիքի» արժեքը ո՞վ պիտի գիտակցի:

- Չկա երկիր, չկա եւ ժողովուրդ...

- Անհիմն հոռետեսություն է: Անգլերեն իմացող այսքան մարդ կա, գումարած տեղական գիտության թեկնածուները՝ մի բան կպահեն: Կարեւորը՝ պատերազմ չլինի եւ ճիշտ բազմանանք:

- Պատերազմն արդեն գնում է, իսկ բազմանալը չհասկացա:

- Դա մեր պատերազմը չէ: Եթե ուզում ես իմանալ, դա օտարի պատերազմն է, որը մեզ համար պարզապես տոհմաբանական զտիչի դեր է կատարում: Մենք հետեւողականորեն ազատվում ենք այն զանգվածից, որ խանգարելու է մեզ ապրել իբրեւ «սովորական ժողովուրդ»: Իսկ ճիշտ բազմանալու իմաստն այն է, որ օգտագործելով ժամանակը՝ որքան հնարավոր է ավելի շատ «սովորական մարդիկ» ծեփենք: Եւ հետո, սովորական ժողովրդին նույնքան սովորական երկիր է պետք: Այսօրվա երկիրը շատ է մեծ, իսկ ներքեւում տգեղ ձեւով երկարաձգված է: Եթե ներքեւից մի քիչ խուզենք, երկիրը կոկիկ ու գեղեցիկ կդառնա, դրան գումարած՝ մի սահմանակից հարեւան էլ պակաս կունենանք, իսկ դա ազգային անվտանգության հերթական կայուն երաշխիքն է:

- Ստացվում է, որ անհանգստանալու պատճառ չկա: Մի քանի մանր խնդիր կլուծենք ու լավ կապրենք...

- Իհարկե: Անհանգստության միակ պատճառը թերեւս տոհմաբանական զտման դանաղ տեմպերն են: Սովորական ժողովրդի սովորական զավակ լինել չցանկացողների մի մասը կրկնակի դավաճանություն է գործում: Ճակատ չի գնում, որ ազատվենք, այլ քաղաքում նստած՝ անտեղի գլխացավանք է պատճառում: Պետք է անվանական զորահավաք կազմակերպել եւ ազատվել նրանցից, իսկ թե չգնան, սովորական մարդկանց ջոկատներով նախարար ունենք, թող զբաղվի նրանցով: Բայց չէ, առայժմ չենք կարող: Ժողովրդավարական երկիր ենք, պարտավորություններ ունենք քաղաքակիրթ աշխարհի առջեւ:

- Ուրեմն քաղաքակիրթ աշխարհի թվի՞ն ենք պատկանում:

- Անշուշտ: Հենց նրա պահանջներով էլ առաջնորդվում ենք: Թեեւ ինքներս էլ կարող էինք կռահել, թե ինչ է պետք անել, բայց քաղաքակիրթ աշխարհն իր խորհուրդներով շատ է օգնում: Կասկածից վեր է, սիրում եւ հարգում են մեզ: Եւ այդ ամենը շնորհիվ նաև, որ թագավորը մերկ է: Մեկ ուրիշը լիներ, բոլորին անհանգստացնելու էր թե երկրի ներսում, թե դրսում: Քաղաքականություն, տնտեսություն, բարենորոգչություն, ազգային արժեքներ, մի խոսքով, սովորական ժողովրդի համար ավելորդ «ությունների» մի աղբակույտ, որից, փառք աստծո, բոլորս ազատված ենք:

 

13.08.92


Սկիզբը