ՊԱՏԱՍԽԱՆ Ա. Փափազյանի «Հավատք և աղոթք»-ին


21:00 , 17 մարտ, 2013

ՊԱՏԱՍԽԱՆ Ա. Փափազյանի «Հավատք և աղոթք»-ին
Իրավիճակը, նրա տարբեր դրսևորումները, պատճառները ճիշտ են նկարագրված: Սակայն քրիստոնեական ուսմունքի միջոցով իրավիճակը շտկելն արդեն անհնար է: Քրիստոնեական մտածելակերպն ու ապրելակերպը վաղուց արդեն դուրս են եկել մարդկանց գիտակցությունից (ընդ որում ոչ միայն մեզ մոտ, այլև՝ ողջ աշխարհում): Այն նույն որակի մեջ մարդկանց գիտակցություն վերադարձնելն արդեն անհնար է: Անհրաժեշտ է նոր որակի հավատք, նոր ժամանակների համար: Պատմական փորձը ցույց է տալիս, որ մոտ 2000 տարին մեկ հավատքը, պահպանելով իր հիմնական դավանաբանական սկզբունքները, վերանորոգվում ու հանդես է գալիս նոր ձևի մեջ: Այն, ինչ 2000 տարի առաջ տեղի ունեցավ Պաղեստինում, այժմ պիտի վերանորոգվի Հայաստանում: Նոր կրոնի ծնունդը պիտի կայանա Հայաստանում: Դրա բոլոր նախապայմանները կան: 
Միայն այդ կրոնը կկարողանա ցնցել աշխարհն ու մարդկանց հոգիները և դեն նետել կուտակված աղբը:

Ա. Փափազյանի գրառումը տես այստեղ