20:14 , 17 փետրվար, 2013
Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը:Ֆրունզի երեւակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ եւ գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում: Արվեստագետները նշում են, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են... Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ ՄՀեր Մկրտչյանը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի, Արեւմտյան Հայաստանի ...ազատագրումը: Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում: Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...
Օգտագործված աղբյուրներ
Պատրաստեց` Անի Հակոբյանը