11:42 , 6 մարտ, 2013
Մեծարգո պարոն Հովհաննիսյան
Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքում Դու՛ք դարձել եք ՀՀ նախագահ, և ես՝ որպես մտահոգ քաղաքացի, ուղղում եմ Ձեզ մի քանի հարց:(Նախորդ չորս հարցերն իմ ՖԲ էջում են)
Հարց հինգերորդ
Ունենալով հանրապետություն ստեղծելու երեք հնարավորություն՝ մենք այնպիսի հասարակական հարաբերություններ հաղորդեցինք դրանց, որ մարդիկ իրենց փրկությունը տեսան երկիրը լքելու մեջ: Եվ դա հանգեցրել է «Այսպես եղել է, այսպես էլ կլինի» հոռետեսական եզրահանգմանը:
Մինչդեռ հայտնի է, որ մենք մեր պատմության ընթացքում կարողացել ենք ստեղծել մեր իրական էությանը համահունչ այնպիսի պետական կառույց և հասարակական հարաբերություններ, որոնք հարուցել են օտարների նախանձը:
Հարց՝ Ե՞րբ է եղել դա, ի՞նչն է դարձել նախանձի առարկա և ի՞նչ կերպ եք պատրաստվում վերականգնել այն:
Հարց վեցերորդ
Աշխարհին հայտնի մի մտածող ասել է, թե հնարավոր չէ լինի ազգ՝ առանց առաքելության: Մեկ այլ մտածող էլ ասել է, որ ազգի առաքելությունը չեն հորինում, այն ծնվում է ազգի հետ միասին:
Հարց՝ Դուք մեր ազգին դեպի ո՞ր առաքելության իրականացումն եք առաջնորդելու:
Հարց վերջին
Հայտնի է, որ Հայոց Աշխարհում թագաժառանգը մանուկ հասակից նվիրագործական ծիսակարգով էր անցկացվում, որի ավարտից հետո դառնում էր իր ազգին անմնացորդ նվիրված էակ: Նման արքայի համար չկային արդեն սեփական հոգսեր, նա զերծ էր մանր կրքերից. նա մի խնդիր ուներ՝ ապահովել իր ազգի ճանապարհը դեպի կատարելություն:
Նա համարվում էր իր ժողովրդի ոգեղեն օրենքը, և նա արդեն մարդ չէր` մեր սովորական պատկերացումներով. անթերի էր, անաչառ, անկաշառ, սիրառատ, իմաստուն:
Հարց՝ Հայտ ներկայացնելով դառնալ այդ արքաների հետնորդը՝ արդյո՞ք դուք…
Վերջ:
Նախորդ հարցերը կարող եք տեսնել` այստեղ