Վերջերս պապարացիները Քլոե Քարդաշյանին «բռնեցրել էին» բավականին թափթփված ու անխնամ տեսքով։ Ինչ արած, աստղերի կյանքում էլ կարող են լինել օրեր, երբ պճնվելու տրամադրություն չկա, սակայն Քլոեն երկար չէր կարող մնալ փնթի աղջնակի կերպարում, մանավանդ որ նա հրավիրված էր մասնակցելու «BookCon» մշակութային միջոցառմանը։
30-ամյա ռիելիթի աստղը ուղևորվեց Նյու Յորքի Յակոբ Յավիցի կենտրոն կապույտ էլեգանտ զգեստով։ Դևիդ Կոմայի կողմից մոդելավորված այս զգեստն ընդգծում էր Քլոեի սլացիկ կազմվածքը։
Գեղեցիկ կոկտեյլային զգեստի յուրօրինակ գրգռաճեղքերի տակից երևում էր աստղի սպիտակ ու հարթ մաշկը։ Քլոեն համադրել էր այս զգեստը կոշիկի հայտնի դիզայներ Քրիստիան Լուբուտենի արտադրած բարձրակրունկ կոշիկներով։ Արծաթագույն հազիվ նկատելի մանյակն ու ապարանջաններն ամբողջացնում էին Քլոեի տոնական կերպարը։
Հետևելով ավագ քրոջ օրինակին՝ Քլոեն որոշել է ինքնակենսագրական գիրք հրատարակել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գիրքը լույս կընծայվի այս տարվա նոյեմբերի 3-ին։ Խոսելով գրքի մասին՝ Քլոեն ասել է.
Ես հուսով եմ, որ ոգեշնչման աղբյուր կլինեմ բոլոր երկրների ընթերցողների համար և կհուշեմ նրանց, թե ինչպես նրանք կարող են կերտել իրենց սեփական ուժն ու գեղեցկությունը։
Սա Քլոեի առաջին գիրքն է, որը նա միայնակ է գրել։ Նախկինում նա երկու գիրք է համահեղինակել քույրերի՝ Քիմի ու Քորթնիի հետ։ 2010 թվականին լույս տեսավ Քարդաշյան քույրերի «Kardashian Konfidential» հուշագրությունը, իսկ 2011-ին՝ «Dollhouse» գեղարվեստական գիրքը, որ քույրերի խոսքով` նույնքան խելացնոր ու զվարճալի է, որքան նրանց կյանքը։
«BookCon» միջոցառման ժամանակ Քլոեն մի փոքր մանրամասնեց իր գրքի մասին ու լուսանկարվեց երկրպագուների հետ։ Հաջորդ օրը տոնական տեսքին փոխարինելու եկավ ճանապարհորդականը։ Քլոեն խնամքով ճամրուկի մեջ տեղավորեց կոկտեյլային զգեստը, հագավ կիպ բլուզ ու ճղած անդրավարտիք, վերցրեց սպորտային թիկնապայուսակն ու ուղևորվեց Ջոն Քենեդու անվան օդանավակայան՝ շրջագայությունների հաջորդ հանգրվանում նոր արկածներ որոնելու։
Այնուամենայնիվ, արկածները դեռևս օդանավակայանում պատահեցին, սակայն դրանք առանձնապես հաճելի արկածներ չէին։ Մի խփնված ուղևոր այնքան էր տարվել Քլոեի փարթամ բարեմասնություններով, որ վերջնակայարանում փորձեց ձեռք գցել Քլոեին։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մոլագարը կին էր, հավանաբար լեսբուհի կամ էլ չստացված հումորների վարպետ։