Ավազե ժամացույց հիշեցող կազմվածքով աղջիկը բազում տղաների համար կանացիություն կատարելատիպ է համարվում, սակայն Ռոմենի Սմիթի դեպքում այդ կատարելատիպին հասնելն իսկական մոլուցք է դարձել:
20-ամյա մոդել Ռոմենին հավակնում է աշխարհի ամենաբարակիրան աղջկա տիտղոսին, ու այս տիտղոսը նվաճելու համար նա օրը 6 ժամ սեղմիրան է կրում։ Ներկայումս նրա մեջքի տրամագիծը սեղմիրանով 45.7 սմ է կազմում, իսկ առաց սեղմիրանի՝ 55.8 սմ։ Այնուամենայնիվ, ամենաբարակիրան կնոջ իրանը 38 սմ է։
Իմիջիայլոց, ամենաբարակիրան կինը 70-ամյա թոշակառու Քեթի Ջանգն է, ով տարիներ շարունակ կիպ սեղմիրաններ է հագել։ Իրեն «Սեղմիրանների Թագուհի» հռչակած այս կնոջ անունը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի նոր հրատարակությունում:
Ռոմենին նախքան բարակիրան դառնալու մոլուցքով տարվելը
Ռոմենին հույս ունի ինտենսիվ մարզումների ու սեղմիրանի շնորհիվ գերազանցել Ջանգի ռեկորդը։ Նա օրը մինչև 6 ժամ կրում է սեղմիրանը։ Սեղմիրանն այնքան կիպ է, որ նա երբեմն ցավ է զգում կողերի շրջանում:
Այնուամենայնիվ, նա միտք չունի հրաժարվել սեղմիրանից։ Նա ոգեշնչվում է 40-ականների ու 50-ականների փինափ աղջիկներով։
Ռոմենին միշտ էլ նրբակազմ է եղել ու երբեք ավելորդ քաշի խնդիր չի ունեցել, սակայն նա որոշել է չբավարարվել գեղեցիկ կանացի կազմվածքով, այլ մշակել մարմինն ու ստանալ ավազե ժամացույց հիշեցնող կառուցվածք։
Ռոմենին մանկական հասակում
Նա ասում է, որ իրեն դուր է գալիս Մերիլին Մոնրոյի կառուցվածքը, և ինքը ձգտում է էլ ավելի ընդգծել իրենց նմանությունները։ Ռոմենին սեղմիրրանների լայն հավաքածու ունի։ Նա պողպատի, կաշվի ու լատեքսի սեղմիրաններ է կրում։
Ռոմենին տեղյակ է, թե որքան վտանագավոր կարող է սեղմիրանի շարունակական օգտագործումը լինել իր առողջության համար։ Նա չի ցանկանում չափն անցնել ու ձգտում է իր նպատակին հասնել հնարավորինս անվտանգ ճանապարհով։ Այնուամենայնիվ, ստամոքսի սուր ցավերը հենց այն մասին են ահազանգում, որ նրա օրգանիզմն ընդդիմանում է օրական մի քանի ժամ տևող սեղմումներին։
Ռոմենիի մայրը՝ Սյուզաննան և նրա մտերիմները օգնում են նրան իր մոդելային կարիերայում։ Սյուզաննան, ով վարսահարդարման ձիրք ունի, հաճախ հարդարում է նրա մազերը ֆոտոսեսիաներից առաջ։ Նա չի քննադատում դստերը ժամեր շարունակ սեղմիրան կրելու համար, քանի որ կարծում է, որ դա անհրաժեշտ է մոդելային ասպարեզում հաջողությունների հասնելու համար։
Ռոմենին ինքն էլ նորմալ է վերաբերվում այն քննադատություններին, որոնք հնչեցվում են իր հասցեին օտարականների ու ծանոթների կողմից։
Խոսելով այս մասին՝ հարցազրույցներից մեկի ընթացքումն ա նշել է.
Նրանք ասում են, որ ես անորեքսիկի տեսք ունեմ, կամ իմ տեսքը տարօրինակ է, բայց ես պարզապես փոքրամարմին անձնավորություն եմ։ Չնայած դրան՝ ես գայլի ախորժակ ունեմ։ Սա է իմ մարմինը, ու ինձ չի հուզում, թե այլոք իմ մասին ինչ կասեն։