Պրն. Ավագյան, դուք նույնիսկ առանց ցուցումի օրենքին դեմ կամ կողմ քվեարկել չեք կարող, ընդդիմության լիդերների մասին ինչո՞ւ եք խոսում


12:44 , 26 հոկտեմբեր, 2012

Կարդում եմ Կարեն Ավագյանի «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին» գրառումը ու ուզում եմ հասկանալ՝ ինքը լո՞ւրջ մտածում է, որ ինքը կամ իր կուսակցության անդամները բան են որոշում: Ազգային ժողովում պադգամավոր լինելով հանդերձ՝ նույնիսկ առանց ցուցումի օրենքին դեմ և կողմ քվեարկել չեք կարող, ընդիմության լիդերների՞ մասին եք խոսում: Կամ որ ասում եք«ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին», դուք իրո՞ք մտածում եք, որ վճարովի սերը նույնպես սեր է: Ուզո՞ւմ եք ասեմ՝ հայ ժողովուրդը ինչ է մտածում: Դուք բոլորդ փողով աշխատանքի եք ընդունվել և իր հետ ոչ մի կապ չունեք: Ու մի մոռացեք դա: