Ցավով պետք է ասեմ, որ հայաստանյան ընդդիմությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Ընդդիմադիր համարվող ուժերը կորցրել են իրենց արդիականությունը։ Որոշ կուսակցություններում էլ եռում են ինտրիգներն ու ընթանում պառակտման գործընթացներ։ Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ, այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ։ Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների չկողմնորոշված լռությունը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին։ Ընդ որում, այդ խորհրդավոր լռությունը խարխլում է կուսակցությունների առանց այն էլ երերուն շարքերը։

Փոխարենը իշխանությունները հստակ առաջ են տանում իրենց նախանշած ծրագրերը, իրականացնում բարեփոխումներ, պայքարում արատավոր երևույթների դեմ։

Հետո էլ կասեք՝ ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին։ Բա էլ ո՞ւմ տա։ Պարզապես պետք է ճիշտ վերլուծել և ընկալել սեփական տեղը քաղաքական դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել